Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԿԱՆՉԵՆ, ԿԳԱՄ»

Նոյեմբեր 16,1999 00:00
samvel babayan

Հոկտեմբերի 27-ի դեպքերի կապակցությամբ հնարավո՞ր է, որ հարցաքննության կանչվի նաեւ ԼՂՀ զորքերի հրամանատար Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանն ասաց, որ եթե կանչեն՝ ինքը կներկայանա հարցաքննության։ Իր կողմից որեւէ գրության առկայությունը պարոն Բաբայանը մերժեց, ասելով, որ ինքը իր աշխատանքային 7-8 տարվա ընթացքում ոչ մի գրություն չի գրել եւ այս ամբողջ աղմուկը նրա համար է, որ Սամվել Բաբայանը չմտնի Հայաստանի քաղաքական դաշտ։

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Սամվել Բաբայանի հետ կարդացեք 3-րդ էջում։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԷԻ՞Ն ՏՎԵԼ ԱԺ ՄՏՆԵԼ

parlament

Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Նելլի Ռաֆայելյանը լրագրողների ծաղկաձորյան սեմինարի ընթացքում ցայսօր չհրապարակված մի փաստ նշեց։ «Շանթի» օպերատորը հոկտեմբերի 27-ի գիշերը տեսագրել էր այն պահը, երբ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը ցանկացել էր ԱԺ մտնել, եւ նրա առջեւ փակել էին խորհրդարանի դարպասները։ Զինվորականները նկատել էին, որ այս միջադեպը տեսագրվում է եւ նկարահանող խմբից բռնագրավել տեսաժապավենը։

ՆՈՐ ԴԱՏԱԽԱԶ

Boris nazaryan

Նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրավերով Երեւան էր ժամանել Արարատի մարզային դատախազ Բորիս Նազարյանը, որն, ըստ երեւույթին, փոխարինելու է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Բորիս Նազարյանը ծնվել է Արարատ քաղաքում, 41 տարեկան է, 87 թվականից աշխատում է դատախազության համակարգում։ Արարատի թիվ 1 դպրոցն ավարտել է գերազանցությամբ, սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, աշխատել է Արարատի շրջանի գյուղվարչության իրավախորհրդատու, այնուհետեւ շրջանի դատախազի օգնական, շրջանի դատախազ, իսկ 99-ի հունվարից էլ՝ մարզային դատախազ։

ԻՐԵՆԻՑ ՀԵՏՈ՝ ՈՉ ՄԻ ՋՐՀԵՂԵՂ

Suren Abrahamyan

«Առավոտին» հասած ստույգ լուրերի համաձայն՝ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն աշխատանքին հրաժեշտ տալուց 2 օր առաջ 48 հրամանագիր է ստորագրել՝ նախարարության համակարգը համալրելու կամ այդ համակարգում տեղափոխություններ անելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Էջմիածնի միլպետին նշանակել է Երեւանի Սպանդարյանի շրջանի միլպետի տեղակալ, Շենգավիթի շրջանի միլպետին դարձրել է մետրոպոլիտենի ՆԳ բաժնի պետ եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930