Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը

Նոյեմբեր 13,1999 00:00
aram harutyunyan

Հիրավի, շեքսպիրյան մասշտաբի կրքեր են եռում ԱԻՄ-ում՝ այդ գերհեղինակավոր կուսակցության նախագահի պաշտոնի համար: Պարույր Հայրիկյանի /մարդու/ ինքնաբացարկից հետո այդ գահին բազմելու հավակնություններ ունեցող Արամ Հարությունյանը, ինչպես պարզվեց, «Պարույր Հայրիկյան» գաղափարի կողմնակիցն է եւ համանուն մարդու հակառակորդը: Պատճառն այն է, որ, ըստ պրն Հարությունյանի կասկածների, Պարույր Հայրիկյանը /մարդը/ հավակնորդի թեյի մեջ թույն է լցրել: Հիշեցնենք, որ մոտավորապես նույն կերպ էր վարվել Սալիերին Մոցարտի հանդեպ՝ Պուշկինի հայտնի ողբերգության մեջ:

Բուհերի ռեկտորները եւ մտավորականները

barev

Խորհրդային մտածողության անբաժանելի մասը կազմող ստրկամտությունը խորապես թունավորել է «մտավորական» կոչվող մարդկանց հոգիները, որոնք սովոր են «զգաստ» կանգնել ցանկացած «նաչալստվայի» առջեւ եւ ստորագրել նրանց դեմ տված յուրաքանչյուր թուղթը: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող» նման կոմունիստական «ադաբրյամսի» ցույց են արել ռեկտորներն ու մտավորականները: Ի դեպ, վերջիններիս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ նախագահին հանդիպել են «մի խումբ մտավորականներ»՝ առանց որեւէ մեկի անունը նշելու: Բայց միեւնույն է, նրանց անունները հայտնի կդառնան՝ հաջորդ անգամ շքանշանների բաշխման ժամանակ:

Արտաշես Գեղամյանը

Artashes Gexamyan

Ինչպես «նախորդ ռեժիմի» գրեթե բոլոր կարկառուն դեմքերը թունավորված են դաշնակցության նկատմամբ իռացիոնալ ատելությամբ, այնպես էլ «Իրավունք եւ միաբանություն» խմբի առաջնորդը, ճիշտ նույն զգացմունքով թունավորված, Հայաստանում կատարվող բոլոր հանցագործությունների պատճառ է տեսնում իր կողմից հնարած, բայց այսօր իրականում գոյություն չունեցեղ մի հրեշի, որը նա անվանում է «ՀՀՇ»: Այդ ատելությունը նույնիսկ դրդում է պրն Գեղամյանին միամտորեն հավատալ, որ նախորդ կառավարությունը լրջորեն պատրաստվում էր պայքարել կոռուպցիայի դեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930