Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 13,1999 00:00
Ashot Manucharyan

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, հոկտեմբերի 12-ին կառավարության շենքում է եղել եւ Վահան Շիրխանյանի մոտ հյուընկալվել Աշոտ Մանուչարյանը։ Պրն Շիրխանյանին այցելել են նաեւ պատգամավորներ «Միասնություն» դաշինքից։ Ըստ «Առավոտին» հասած լուրերի, պրն Մանուչարյանը «խաղաղարար առաքելություն» է իրականացնում նախագահի եւ կառավարության միջեւ։

ՎԱՏ ԼՈՒՐ

eph

Երեւանի պետական համալսարանի որոշ ղեկավար-աշխատակիցները երեկ կոտրել են ԵՊՀ-ի տարածքում գործող «ԱՐՏ» ֆիրմայի դռները, որոնց վտարում են նկուղ։ Ֆիրմայի տնօրեն Եվգենյա Օհանյանը զայրացած էր դեպքի համար։ Մինչ այդ նա (ինչպես գրվել էր մեր թերթի երեկվա համարում) մտադիր էր խաղաղ բանակցությունների ճանապարհով հարց լուծել, սակայն ԵՊՀ-ն ընտրեց բռնության մեթոդը։ Ե. Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ դուռը կոտրելու մասին ֆիրմային տեղյակ էին պահել, ասելով՝ «համալսարանի տարածքն է եւ ռեկտորն ինչ կուզի՝ կանի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930