Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Նոյեմբեր 13,1999 00:00
Aghvan Hovsepyan

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հակառակորդները պատրաստվում են լրատվամիջոցներին հանձնել պրն Հովսեփյանին վարկաբեկող նյութեր։

ԱՄԵՆ ԽՈՀԱՐԱՐՈՒՀԻ՝ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԱԺ

hovhannes hovhannisyan

«Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, հանրապետությունում կգտնվեն գյուղնախարարի 50-100 թեկնածուներ, բայց շատ քիչ է ուժային կառույցների ղեկավարների արժանի թեկնածուների թիվը։

ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Azgayin joxov

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Արտակ Հովհաննիսյանը տեղափոխվել է նոր աշխատանքի։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը նրան նշանակել է խոսնակի օգնական։

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Tigran Hakobyan

Ինչպես «Առավոտին» հայտնել է կառավարության լրատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը, մամուլում հաճախակի հիշատակվող գեներալներ Մանվելը եւ Սեյրանը մեկամսյա արձակուրդ են վերցրել ծառայության վայրից եւ զբաղված են վարչապետ Արամ Սարգսյանի եւ դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պահպանությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930