Երեկ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել։ Նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը հավաստելով հանդիպման կայացման փաստը, ասաց միայն, որ այն կրել է աշխատանքային բնույթ, իսկ այդօրինակ հանդիպումների բովանդակությունը չի մանրամասնվում։ Երեկ ժամը 16։30-ից հետո ՍԴ-ում հանդիպել են Գագիկ Հարությունյանը, ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։
ԴԵՌ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր Երկրապահ կամավոր միության խորհրդի նիստը, որը պետք է հանդես գա հայտարարությամբ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ժամը 24-ի դրությամբ երկրապահներին պատկանող մի քանի տասնյակ «Ջիպեր» չէին հեռացել ԵԿՄ շենքի մոտից։
Կարդացեք նաև
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԷՐ ՎԱՂՈՒՑ
Ըստ դիվանագիտական աղբյուրների, նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Թուրքմենստան հետաձգելու մասին որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 28-ին՝ Բեյրութ եւ Սիրիա այցելությունների հետաձգման հետ միասին։ Առայժմ պարզ չէ, թե ինչու, այնուամենայնիվ, երկու օր առաջ հայտարարվել էր, որ այդ այցելությունը պետք է տեղի ունենա, երբ թուրքմենական կողմը բարձրաստիճան հյուրերին չէր էլ սպասում։
ԲԱ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է
Թերթերից մեկի համար դատախազության լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանը պարզաբանում է, որ իր ծառայությունը նրա համար չէ, որ պատգամավորի ձերբակալության մասին շրջող լուրերի ճշգրտումներով զբաղվի:
Քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների եւ լրագրողների հարաբերությունների մասին առավել մանրամասն կարդացեք 3-րդ էջում: