Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐԺՈՒՄ Գ. Գ.-ԻՆ

Նոյեմբեր 12,1999 00:00
zinvac ujer

Այն, որ հակառակ Ռոբերտ Քոչարյանի ցանկության՝ ԶՈՒ հրամկազմը չի ցանկանում ԱԱ նախարարի պաշտոնում տեսնել Գրիգոր Գրիգորյանին, պաշտպանության նախարարությանը մերձ մի անձ այսպես բացատրեց. ճիշտ է, Գ. Գ.-ն իրեն շատ լավ պահեց հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ընթացքում, բայց 1996-ի սեպտեմբերին ԱԺ շենքի պահպանության պատասխանատվությունն իրենն էր եւ, ըստ իշխանական միջավայրում այն ժամանակ տարածված լուրերի, նա ուղղակի երկրորդ հարկի պատուհանից փախել էր։ Հավելեց եւս մի դրդապատճառ, որ Գ. Գ.-ն Սերժ Սարգսյանին ամենանվիրված անձանցից է համարվում։

«Ս-Ն ԿԱՐՈՂ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՌ Է»

Artashes Gexamyan

Այն, որ հոկտեմբերի 27-ին կատարած հանցագործությունների մասնակիցներն իբր գրություն են ունեցել, որի վրա «Ս» տառն է եղել, Արտաշես Գեղամյանը հերքեց. «Ս-ն կարող է ադրբեջանական բառ է կամ, ասենք, Սուլեյման Դեմիրել։ Այդ վարկածն է՜լ է մտածված, կզարգացնե՜ն, որովհետեւ Հայաստանի կայունացման երաշխիքներից մեկն էլ մեր Արցախի հերոսական բանակն է՝ իր հրամանատարով։ Դա ուշադրությունը շեղելու համար է։ Բայց դա փուչիկի պես կպայթի»։

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ

Sergey Badalyan

Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը երեկ ԱԺ-ում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ հիշեց Պարույր Հայրիկյանին. «Սահմանադրությունն արմատապես պիտի փոխվի։ Պարույր Հայրիկյանը, որ մի ինչ-որ հանձնաժողովի նախագահ էր, պատրանքներ էր ստեղծում ինչ-որ փոփոխությունների մասին։ Նախագահին կից այդ կառույցը ոչ մի արմատական, լուրջ քայլեր չէր անում»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930