Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՐԻԶԸ ՇՇԻ ՄԵՋ»

Նոյեմբեր 12,1999 00:00
eahk

Ստամբուլյան գագաթաժողովից առաջ ԵԱՀԿ համանախագահներից Ժան Ժակ Ֆիլիպ Գայարդը այցելեց Բաքու, մի քիչ մնաց Թբիլիսիում։ Երեկ նա հայաստանյան լրատվամիջոցներին ասուլիս տվեց։ Մինչ ասուլիսը հանդիպեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Պրն Գայարդի դիտարկմամբ, նախագահի հնարավոր հրաժարականի նշույլ անգամ չէր զգացվում եւ հաստատ էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է քաղաքական ասպարեզում երկար մնալ։ Պրն Գայարդի այցը Հայաստան, իր ասելով, զուտ ճանաչողական է։ Նրա ասելով, երկու կողմերից՝ Հայաստանից եւ Ադրբեջանից, այս պահին պահանջվում է «կամքի դրսեւորում փակուղուց դուրս գալու համար եւ այս տրամադրվածությունն ու կամքն է, որ աշխուժացրել է երկու երկրների նախագահներին եւ որը նրանց մղում է նման հանդիպումների»։

Համանախագահը հավաստեց, թե Մինսկի խմբի նպատակը չէ բարդություններ ստեղծել երկու երկրների (Հայաստան, Ադրբեջան) նախագահների բանակցություններում։ Երբ լրագրողներից մեկը խնդրեց հիշեցնել Ֆրանսիայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, պրն Գայարդը խնդրեց, որ հարցին պատասխանի Միշել Լեգրան։ Վերջինս էլ ասաց, որ Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ է, որ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի եւ որ այն «չափից ավելի երկար տեւեց եւ դրանով խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը»։

Ֆրանսիան ի՞նչ է սպասում Ստամբուլից. «Ստամբուլի գագաթաժողովից ակնկալիքն այն է, որ գուցե թե մշակվի դիրքորոշում, գուցե փաստաթուղթ, գուցե թե խարտիա՝ 21-րդ դարի անվտանգության։ Դժվար ձեռք բերելի խնդիր է, բայց գագաթաժողովի կիզակետ ահավասիկ այս դիրքորոշումն է»։ Ամբողջ ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Միշել Լեգրան հավանություն տալով իր բարեկամի խոսքին, ժպտում էր, իսկ որտեղ որ պետք էր, նաեւ օգնության էր գալիս։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930