Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ ՄԱՆՐՈՒՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 12,1999 00:00
stepan demirchyan

Ռոբերտ Քոչարյանի հրավերով երեկ նրա հետ պիտի հանդիպեին Կարեն Դեմիրճյանի որդիները։ Սակայն երբ անցագրայինում տեղադրված մետաղորսիչի միջով Ստեփան Դեմիրճյանի անցնելիս այն զնգացել է եւ նրան առաջարկել են դատարկել գրպանները՝ չի համաձայնել, վիրավորվել է եւ հեռացել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ

Karapet Rubinyan

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն անդրադառնալով նախագահի եւ վարչապետի կառավարության կազմի վերաբերյալ անհամաձայնություններին, ասաց, որ տվյալ դեպքում սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի։ Կամ նախագահն ընդունում է, որ վարչապետը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն է եւ հաշվի է նստում նրա առաջարկությունների հետ, կամ էլ դադարեցնում է կառավարության ձեւավորումը՝ ներկայացնելով վարչապետի նոր թեկնածու, հույսով, որ վերջինս կստանա խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

hovhannes hovhannisyan

Հովհաննես Հովհաննիսյանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո որոշակի բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ստանձնի «Կայունություն» խմբի նախագահի պաշտոնը։ Ըստ երեւույթին դեռեւս համաձայնությունները կայացված չեն, ուստի Հովհաննես Հովհաննիսյանը կշարունակի գլխավորել «Կայունություն» խումբը։

ՎԱՐՈՐԴԸ ՀԱՅՏՆԻ Է

nairi hunanyan

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, պարզվել է նաեւ Նաիրի Հունանյանի խմբին սպասարկած «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։ Նրա անունն է Աշոտ Կնյազյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930