Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 11,1999 00:00
aram sargsyan

Ի տխրություն ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանը երեկ հայտարարեց. «Մերժում եմ պարբերաբար հնչող կոչերը՝ սահմանափակել խոսքի ազատությունը, մամուլի՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Բայց նաեւ ակնկալում եմ լրագրողներից պատասխանատվության խորը զգացում երկրի ապագայի համար»։

Բայց դժվար է ասել՝ պրն Գեւորգյանը կզսպի՞ իր հոխորտանքը մամուլի հանդեպ, թե, ինչպես ինքն է գրում.

«Քայլում եմ ես իմ ոտքերով

Եվ միշտ խոսո՜ւմ, խոսո՜ւմ, խոսո՜ւմ…»։

ՎԱՏ ԼՈՒՐ

vilen hakobyan

Ըստ որոշ տեղեկությունների, բժշկական համալսարանում երեկ հավաք էին անցկացրել, որտեղ ազդարարել էին, թե աջակցում ու «թեւ ու թիկունք» են կանգնում նախագահին։ Այս «ադաբրյամսը» պայմանավորված է համարվում ռեկտորներին Ռոբերտ Քոչարյանի տված հրահանգով, որը նախագահի մամուլի գրասենյակից «բացարձակ սուտ» անվանեցին։ Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը երեկ մի ցնցող հայտնագործությամբ էլ առանձնացավ, երբ «Արի» էկրանից փորձում էր համոզել, թե հոկտեմբերի 27-ին մարդասպանները կառավարելի դարձնող ամերիկյան ինչ-որ դեղերի ազդեցության տակ են եղել եւ նրանց մտքեր ու գործողություններ են ներշնչել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930