Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 10,1999 00:00
oragir

Վերաքննիչ դատարանը երեկ շարունակում էր լսել «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատարան էին հրավիրվել գործով վկաներ՝ Հարկադիր կատարողների ծառայության Կենտրոն համայնքի ղեկավար Ստեփանյանն ու նրա օգնականը։ Վերջինս չէր ներկայացել։

Վկա Ստեփանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին եւ դատավորին, անկեղծորեն պատմում էր, որ Փաշինյանը, ճիշտ է, իրեն չի՛ վիրավորել, բայց եթե ինքը առիթ տար, անպատճառ կվիրավորեր։ Ինչպես նշեցինք, երկրորդ վկայի՝ դատարան չներկայանալու պատճառով դատական նիստը ընդմիջվեց մինչեւ նոյեմբերի 16-ը։

ՎԱՏ ԼՈՒՐ

aram sargsyan

Վարչապետ Արամ Սարգսյանը երկուշաբթի օրը հետաձգեց ԱԺ պատգամավորական խմբերի եւ խմբակցությունների հանդիպումները, իսկ երեկ ԶԼՄ-ների ղեկավարների հետ զրույցը՝ «մինչեւ կառավարության ձեւավորումը»։ Եթե երկրորդ հետաձգումը քիչ թե շատ տրամաբանական է թվում՝ պետք է ասելու բան լինի լրագրողներին, նույնիսկ չհրապարակման պայմանով, ապա առաջին հետաձգումը եւ նրա պաշտոնական պատճառաբանությունը՝ «կառավարության ձեւավորմամբ խիստ զբաղված լինելը», բավականին զավեշտական է։ Սովորաբար նախագահներն ու վարչապետները հանդիպում են պատգամավորական խմբերի հետ՝ հենց կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցելու նպատակով։ Արդյոք քայլերի հակառակ տրամաբանությունը չի՞ վկայում, որ կադրային հարցերում ոչ վարչապետից, ոչ էլ պատգամավորներից որեւէ բան կախված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930