Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՈՂԵՐՆ ԵՆ ԳՈՌՈՒՄ՝ «ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ»

Նոյեմբեր 10,1999 00:00
mushegh movsisyan

Մուշեղ Մովսիսյանը, որն այժմ հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդը կազմակերպելու մեջ է մեղադրվում, ԱԺ 6 անկախ պատգամավորների հետ նախապես հայտարարություն էր արել, թե կնպաստեն ԱԺ ղեկավարության եւ կառավարության ձեւավորման գործին՝ «հույսով, որ վերջիններս կշարունակեն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը»։ Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Դատապարտում ենք հասարակության կողմից մերժված, տնտեսությունը քայքայած, հանրապետության բնակչությունը բարոյահոգեբանական ծանր վիճակի հասցրած եւ իրենց վարկաբեկած ուժերի վերակենդանացման փորձերը»։

ՉՇԱՀԱՐԿԵՔ

Volcic

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» փոխանցեց, որ ԵԽ-ում Հայաստանի հարցով զեկուցող Դմիտրիո Վոլչիչը գոհունակություն է արտահայտել, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո բանակն իրեն հանգիստ ու զուսպ է պահել եւ չի խառնվել քաղաքական գործընթացներին։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենք պարոն Վոլչիչին ասել են, թե հոկտեմբերի 27-ի իրադարձություններն արտաքին աշխարհում չպետք է դառնան շահարկման առարկա, եւ չպիտի ազդեն ազգի նկարագրի վրա։

ԴՈՒ ՎՐԱՑԻ ՉԵՍ, ՖՐԱՆԿ ԵՍ

Hromi pap

Առավել քան անփառունակ ավարտվեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Վրաստան։ Թբիլիսիի մարզապալատում նրա մատուցած պատարագին հրաժարվել են մասնակցել վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։ Նրանք վախ են արտահայտել, որ Հռոմի Պապի այցը կարող է վնասել վրաց ուղղափառ ուսմունքին։ Սակայն, որպես քաղաքական իրադարձություն, սա շատ անպատվաբեր է Վրաստանի ղեկավարության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930