«Շմայսը» եւս 6 եղբայր ունի։ Ընդ որում, ոչ միայն ինքը՝ «Շմայսը»՝ Առաքել Մովսիսյանն է կալանավորված, իսկ նրա եղբայր Մուշեղը՝ ձերբակալված, այլեւ նրանց մյուս եղբայրը՝ Միհրանը, որը մաքսային վարչության պետի տեղակալն էր, կալանավորված է մաքսանենգության դեպքի առնչությամբ։
Հավելենք, որ նրանց մյուս եղբայրն էլ՝ Լոլոն, որ Պարգեւ սրբազանի վարորդն էր, այժմ փախած է համարվում։
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Կարդացեք նաև
Այսօր, ըստ երեւույթին, կլուծվի ԱԺ արտաքին հարաբերությունների եւ պետաիրավական հանձնաժողովների նախագահների պաշտոնների հարցը։ «Միասնություն» խմբակցության քննարկումների արդյունքում որոշվել է այդ պաշտոններին առաջադրել համապատասխանաբար Հովհաննես Հովհաննիսյանին եւ Վիկտոր Դալլաքյանին։
ՉՀԱՆԴԻՊԵՑ
Երեկ նախատեսված էր, որ վարչապետ Արամ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանի ղեկավարության, հանձնաժողովների նախագահների եւ խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ։ Սակայն ժամը 18.30-ին նախատեսված այդ հանդիպումը չկայացավ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ հանդիպումը հետաձգվել է վարչապետի՝ միջազգային տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախատեսվածից երկար տեւած հանդիպման պատճառով։
ՄԱՆԱՆԵԽ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ
Ոստիկաններն այժմ ամեն անգամ ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց առաջ ստուգում են պատգամավորների վկայականները, այսինքն՝ նրանց ինքնությունը եւ ոչ զենքի առկայությունը։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ տեղադրվել է մետաղորսիչ նույն սարքից, որ կա օդանավակայաններում եւ նախագահի աշխատակազմում։