Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐՆ ԱՆՑԱՎ, ՀԻՄԱ ԽՈՍԵՆՔ ՎԱՂՎԱՆԻՑ»

Նոյեմբեր 06,1999 00:00
aram sargsyan

«Էս էլ ախպերը» շարքից

Ժամանակի բաժանումները միշտ էլ կատարվում են այս կամ այն պատմական իրադարձության պրիզմայով։ Արդեն սովորել էինք կյանքը՝ մինչեւ շարժումը եւ՝ շարժումից հետո բաժանումին։ Վերջին իրադարձությունները պարզապես պարտադրում են նույն կյանքը բաժանել մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո։ Այս բաժանման գիծը դեռեւս հստակ չէ, քանի որ խորհրդարանում տեղի ունեցածի վերքերը դեռ թարմ են։

Մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, թե ովքեր են սպրդել խորհրդարան, որակումը չուշացավ՝ «պպզողների խորհրդարան»։ Հոկտեմբերի 27-ից հետո սեւ հումորի պես շրջանառության մեջ մտավ «պառկողների խորհրդարան» որակումը։ Արտահերթ նիստից հետո այսօրվա խորհրդարանը կարելի է առայժմ կոչել միասնության խորհրդարան։ Ինչքա՞ն կտեւի խորհրդարանի միասնությունը։ Դեռ ապրել է հարկավոր։ Հետո եկավ նոր վարչապետը եւ շահարկվեց նրա՝ Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու հանգամանքը։

Իրավագետ Վլադիմիր Նազարյանը հարց է տալիս. «Մի՞թե այիբ է, որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է…»։ «Այիբ» չէ, բայց շատ պատասխանատու պահ է։ Հասարակ ժողովուրդը, նա, ով Նաիրի Հունանյանի կոչը բանի տեղ չդրեց ու տեղից չշարժվեց, հավանաբար հույս է փայփայում, որ այս նոր Սարգսյանը կկարողանա ինքնուրույն գործել։ Բնածին հոռետեսները ձեռքը թափ կտան՝ տո լավ էլի։ Բայց նրանք, ում վերջին փրփուրը հույսն է մնացել, դեռ ուզում են հավատալ, որ նոր վարչապետը չի դառնա խաղալիք ոչ զինվորական հրամանատարների, ոչ նախագահի, ոչ «ախպերության», ոչ արեւմուտքի, ոչ էլ հյուսիսի ձեռքին։ Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթ է։ Մեծ ախպերը ծառայում է տիրոջը, բայց տերը խորամանկ է դուրս գալիս, եւ մեծ եղբայրը պարտքի տակ կքած հեռանում է իրենց գյուղը։ Գալիս է փոքր եղբայրը, տիրոջը մատի վրա ֆռռացնում է, մեծի պարտքն էլ ի չիք դարձնելով, տիրոջը խոշոր վնաս տալով գնում է տուն։ Ոչ մի հեքիաթ կյանքից կտրված չի, կյանքն էլ, կարծես թե հեքիաթից հեռու չի։ Ու նրանք, ում վերջին փրփուրը հույսն է մնացել, դեռ ուզում են հավատալ, որ նոր վարչապետը խաղալիք չի դառնա ոչ զինվորական հրամանատարների, ոչ էլ հյուսիսի ձեռքին։

Էս ժողովրդի օգտին կլինի, որ Արամ Սարգսյանը ոչ թե դրածո լինի, այլ՝ ՀՀ վարչապետ եւ կարողանա բոլորին լսելով իր ուզածն անել։ «Անգլիական թագուհու կերպարը երբեք մեր ժողովրդին հոգեհարազատ չի եղել, մանավանդ՝ վարչապետի աթոռին»։

ԵԼԵՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930