Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը առժամանակ միասին բիզնեսով են զբաղվել (Բուլղարիայից լիկյոր են բերել) եւ այժմ 2 մլն դրամի հարկային չմարված պարտավորություն ունեն պետբյուջեի նկատմամբ։ Ի դեպ, Էդիկ Գրիգորյանի հորեղբայրը նախկին առեւտրի նախարար Տիգրան Գրիգորյանն է, որին ժամանակին ձերբակալել էին կաշառակերության մեղադրանքով, բայց չապացուցվեց։
ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՄԻ ԽՄԵՔ
Մոսկվայի «Մարիոտ գրանդ հոթելում» տեղի ունեցած Երեւանի կոնյակի գործարանի շնորհանդեսի ընթացքում հայկական կոնյակի սիրահար ռուս լրագրողներին նախատեսվածից մեկուկես անգամ ավել կոնյակ հրամցվեց։ Իմիջիայլոց, ասուլիսի ընթացքում ռուս լրագրողներից մեկն ափսոսանք հայտնեց, որ հայերս ընդամենը համտեսում էինք կոնյակը (ի տարբերություն իրենց, որ մինչեւ վերջ էին խմում) եւ առաջարկեց բոլոր 8 բաժակներում եղած կոնյակը լցնել մեկ շշի մեջ։ Ո՞վ գիտի, գուցե նոր տեսակի կոնյակ ստացվի։
Կարդացեք նաև
ԵՎՍ ՄԵԿԸ
Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների առնչությամբ երեկ երեկոյան զինվորական դատախազությունում հարցաքննվել է նաեւ Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանը։
ՀԻՄՔԸ ՕՐՀՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Յարոսլավլ քաղաքում հայկական եկեղեցուն տրամադրված տարածքում հիմքը օրհնելուց հետո պարզվեց, որ հողամասը Տուրգենեւյան կալվածքների մի մասն է։ Նահանգապետի պաշտոնապես 3 անգամ ներողություն խնդրելուց հետո հայերը համաձայնվել են տեղափոխվել այլ վայր։
ՀԻՆ ԼՈՒՐ
Էներգետիկ ճգնաժամի օրերին Սեպուհ Թաշճյանին մի հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում վարողն ասում է. «Պրն էներգետիկայի նախարար, հիվանդանոցներում լույս չկա, մայրերը սառում են, երեխաները չեն կարողանում տաք ճաշ ուտել»։ «Իրա՞վ,- զարմացած հարցնում է Սեպուհ Թաշճյանը եւ արձագանքում,- շա՛տ կցավիմ»։