Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ

Նոյեմբեր 06,1999 00:00
nairi hunanyan

Նաիրի Հունանյանն ԱԺ նիստերի դահլիճ էր ներխուժել իր հետ ունենալով նաեւ սեփական կենսագրականը, որը մտադիր էր տարածել, երբ ԱԺ-ն կորոշի իրեն հաստատել որպես ժամանակավոր կառավարության նախագահ։ Իր այդ «պաշտոնական» կենսագրականի մեջ Նաիրի Հունանյանը նշել էր, որ 1984-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ՝ «առանց մի դրամ կաշառք տալու»։ Եվ եզրափակիչ արտահայտությունն էր, թե 1997-ից բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կանխել հայոց պետականության եւ հայ ժողովրդի վերջնական կործանումը։

Նաիրի Հունանյանի՝ ԱԺ-ում թողած թղթերի մոտավոր վերաշարադրանքը կարդացեք 3-րդ էջում։

«ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ԲԱՆՏԵԼԸ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»

« Ես բացարձակապես դեմ եմ եպիսկոպոսի դատավարությանը։ Եթե անձը մեղանչել է, նա պետք է լինի կարգալույծ եւ իբրեւ աշխարհիկ մարդ դատապարտվի, իսկ եթե ոչ՝ չպետք է կալանքի տակ լինի։ Այսօր Արիստակեսյան Ասողիկը չէ բերդում, այլ՝ Ասողիկ սրբազանը։ Իշխանության կողմից ամենամեծ տգիտությունը եպիսկոպոսին բանտելն է մեկուկես տարի։ Հույս ունեմ, որ նոր կաթողիկոսը այս հարցին կանդրադառնա»։ Այդ կարծիքն է «Առավոտին» հայտնել Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը։

Կարդացեք էջ 5:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ ձերբակալվել են եւս երեք հոգի, որոնք կասկածվում են խորհրդարանի իրադարձությունների հետ կապ ունենալու մեջ։ Ընդ որում, մեկը ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի անդամ է, «Միասնություն» խմբակցության պատգամավոր՝ Մուշեղ Մովսիսյանը, որը հայտնի «Շմայսի» եղբայրն է։

ՇԵՐԻՖԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԱՐԱՏԻՑ Է

«Առավոտին» հայտնի դարձավ այն անձի անունը, որն, ըստ ամենայնի, կզբաղեցնի ՆԳ նախարարի աթոռը՝ դա Արարատի ՆԳ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանն է՝ «Շերիֆ» մականունով։ Գրիգոր Գրիգորյանը ՀՀԿ եւ ԵԿՄ անդամ է, Շուշիի գրավմանը մասնակցած հրամանատարներից։ Ճանաչողները նրան շատ դրական են բնութագրում՝ որպես լուրջ, շիտակ, չքծնող ու չդավող մի անձնավորության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930