Հոկտեմբերի 27-ից հետո պետական գերատեսչությունների հսկողությունը ուժեղացել է։ Կառավարության մուտքն էլ երեկ հսկում էին ավտոմատավոր զինվորներ։ Շուտով այստեղ էլ կտեղադրվեն մետաղաորսիչ սարքավորումներ։ Հիրավի, իսկական բարեկամը բացահայտվում է վշտի մեջ։ Եթե տեղի չունենային այս ողբերգական իրադարձությունները, մենք երբեւէ կիմանայի՞նք, որ ունենք եղբայր ի դեմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի։
ՎԱՏ ԼՈՒՐ
Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը ներկայացրել է հայտարարություն, որի մեջ նշվում է, որ դեռ սեպտեմբերի 15-ին ավարտվել է Բլեյանի դատարանով սահմանված կալանքի ժամկետը, սակայն առ այսօր նա ապօրինաբար պահվում է մեկուսարանում։ Դեռ ավելին՝ Երեւանի դատախազությունը ամեն կերպ խոչընդոտում է փաստաբանների հետ Բլեյանի հանդիպումները, իսկ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ընդհանրապես արգելել է փաստաբաններին հանդիպել իրենց պաշտպանյալի հետ։ Պահանջվում է ազատել քաղաքական գործչին, հնարավորություն տալ նրան պաշտպանել իր իրավունքները եւ դատարանում ապացուցել իր անմեղությունը։