Կարեն Դեմիրճյանի որդին հոր թաղման յոթերորդ օրն ասել է. «Ես խնդրում եմ իմ հոր մահը չվերածեք անհեթեթության, ձեր իզմերով եւ իրար հետ կռվելով։ Ես համաձայն եմ նույնիսկ գալ փողոցն ավլել, միայն դուք համերաշխ լինեք եւ միաբան, որովհետեւ միայն միաբանությամբ, միայն համերաշխությամբ հնարավոր կլինի դուրս բերել ժողովրդին այս վիճակից»։
ՄԱՆՎԵԼԻ ՓԸ՛ՂԿԸ
Իրավագիտության հայր Վլադիմիր Նազարյանի ասելով՝ «եթե զինվորականներից էջմիածնեցի Մանվելը մի հատ փը՛ղկ ասի, Դավիթը (Հարությունյան) կհայտնվի Դաղստանում (եթե թողեն)»։
Կարդացեք նաև
ԼՈՒՐԸ ՀԵՐՔՎԵՑ
Երկու օր շարունակ քաղաքում համառորեն պտտվում էր այն լուրը, ըստ որի Երեւանի ՆԳ վարչության պետ Ա.Ղահրամանյանն ազատվել է աշխատանքից՝ կապված այս օրերի իրադարձությունների հետ։ Երեկ մենք դիմեցինք ՆԳ լրատվական ծառայություն՝ ճշտելու լուրի հավաստիությունը։ ԼԾ պատասխանատու Ա.Վարդազարյանը հերքեց վերոնշյալ տեղեկատվությունը։
ՀԻՇԱՏԱԿԸ ԳՈՎԱԶԴ ՉԷ
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Միայն երեքը» վերնագրով կարճ լուրի մեջ նշվում էր, որ «… ժ. 17.10-ին Եռաբլուր են այցելել միայն Անատոլի Զինեւիչը, Ալվարդ Բարխուդարյանը եւ Ցվետանա Պասկալեւան…»։ Այդ լուրն «Առավոտին» տրամադրողները մի՞թե չտեսան, թե իրենցից առաջ որքան գնացող է եղել, որքան թարմ ծաղիկներ կային Սպարապետի շիրմին։ Արժե՞ր արդյոք ցուցադրել իրենց գնացած լինելը, գրել կամ հաղորդել այդ մասին։
Ներողամտությամբ՝ ժ. 15-ին Եռաբլուր այցելող։