«Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը, ուզեր, թե չուզեր, իր պատվախնդրությամբ, եւ Դեմիրճյանը նույնպես, ցանկանում էին լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Նրանք հասկանում էին, որ լիովին չէին կարող վերացնել (էդ հասկանում էին, ռոմանտիկներ չէին), բայց ուզում էին պայքարել կոռուպցիայի դեմ։ Սպանությունների ընդհանուր պատվիրատուն կոռուպցիայով զբաղվող չինովնիկներն էին։ Քննությունը ցույց կտա, որ դա նաեւ առարկայորեն որոշակի մարդ էր, կամ մարդկանց խումբ էր, բայց դա ուներ ընդհանուր պատվիրատու։ Դրանք այն մարդիկ են, որոնց դեմ մտադիր էր պայքարել Վազգեն Սարգսյանը Դեմիրճյանի աջակցությամբ եւ «Միասնություն» դաշինքով»։
Վլադիմիր Նազարյանի մեկնաբանությունները՝ 3-րդ էջում:
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՁԵՌՔ ՉԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԻ
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ին Մայր աթոռ սբ. Էջմիածնում տեղեկանալով ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը դիմել է ԱԺՄ կուսակցության ղեկավարներ Վազգեն Մանուկյանին եւ Շավարշ Քոչարյանին ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու համար։ Սրբազանի կարծիքով, ահաբեկիչները ձեռք չէին բարձրացնի ոչ մի հոգեւորականի վրա։ Տիրան արքեպիսկոպոսի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում»։
ԳՈՐԾԿՈՄԻՑ՝ ԱԺ
Երեկ մեր թերթը գրել էր, որ Մարտունու շրջանի Գետաշեն գյուղում զինապահեստ է հայտնաբերվել։ Ըստ հավաստի տեղեկությունների, ծնունդով այս գյուղից է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ոճրագործությանը մասնակից Վռամ Գալստյանը (Նաիրի Հունանյանի քեռին)։ Գալստյանը գյուղում հայտնի է եղել որպես «պապենական» ակտիվ դաշնակցական։ Հետաքրքիր է, որ Գալստյանի եղբայրներից մեկը տվյալ պահին նույնպես գտնվում է ազատազրկման մեջ՝ մի քանի ամիս առաջ նա նռնակ է նետել գործկոմի շենքի վրա։ Ի դեպ, Գալստյանները դեռ երկու եղբայր էլ ունեն։
ՄԱՆՐՈՒՔ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ
Կառավարության երեկվա նիստին հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկել էր տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի հետ։ Նիստից առաջ նրանք մտան Վահան Շիրխանյանի աշխատասենյակ, նոր միայն՝ Նիստերի դահլիճ։