Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

Նոյեմբեր 04,1999 00:00
Robert Qocharyan

Չնայած խորհրդարանականների մեջ քիչ չեն այն տեսակետի պաշտպանները, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի հեռանա, այնուամենայնիվ, նրա հետ հանդիպման ժամանակ որեւէ մեկն այդ մասին դեմ առ դեմ չի արտահայտվել։ Հակառակի մասին ելույթներ եղել են։ Ասենք, աջակցություն է հայտնել Ծաղիկ Ռուբոն, իսկ Գուրգեն Եղիազարյանն էլ հայտարարել է, թե պաշտպանության նախարարը պիտի հրաժարական տա։

ԹԱՓՈՒՐ ՏԵՂ

hovhannes hovhannisyan

Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թերեւս առաջարկվի «Կայունություն» խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին։

ՈՉ ԹԵ ԷԼՉԻԲԵՅԻՆ, ԱՅԼ՝ ԱԼԻԵՎԻՆ

aliev

Ինչպես հայտնի է, նախորդ օրը Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին շնորհվել է Աթաթուրքի մրցանակը։ Ի սկզբանե, ինչպես նշել է Ադրբեջանի Ժողճակատի ներկայացուցիչը, նախատեսված է եղել, որ այն պետք է շնորհվեր Աբուլֆազ Էլչիբեյին։ Նույն աղբյուրն ասել է նաեւ, որ ընդամենը 5 հոգու բաժին հասած Աթաթուրքի մրցանակից ժամանակին հրաժարվել է Նելսոն Մանդելան՝ Թուրքիայում քրդերի նկատմամբ առկա ճնշումների պատճառով։

ՈՄԱՆՔ՝ ԱՅՈ, ՈՄԱՆՔ՝ ՈՉ

ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, որը ՀԺԿ ներկայացուցիչ է, անդրադառնալով կառավարության կազմին, ասել է, որ վարչապետը նոր է, ուստի նախարարները պետք է աշխատեն։ Ինչ վերաբերում է ուժայիններին, ապա, ինչպես նշել է Գագիկ Ասլանյանը, նրանք, ովքեր հրաժարական են ներկայացրել, հավանաբար, նոր կառավարությունում չեն լինի։

ՖԻԼՏՐՈՎ ԱՆՖԻԼՏՐ ՍԻԳԱՐԵՏՆԵՐ

sigaret

«Գրանդ-Տոբակո»-ի նախագահ Հրանտ Վարդանյանն իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ անապահով խավերի համար ֆիլտրով սիգարետ ծխելու պրոբլեմը գրեթե լուծված է։ Այսինքն՝ արտադրվում է նույն սիգարետն առանց ֆիլտրի, իսկ ֆիլտրերը՝ փոքրիկ մուշտուկների հետ արտադրվում են առանձին։ Հրանտ Վարդանյանի հայտարարությունից հետո հեռուստատեսային գովազդ սկսվեց, եւ օրերս վերջապես վաճառքում հայտնվեցին սպասված մուշտուկներն ու կարճ ֆիլտրերը։ Այս տարբերակով ծխելու դեպքում նույնատիպ սիգարետի գինը նվազում է գրեթե 40 տոկոսով։

ԶԳՈՒՅՇ, ՄՈՐՖԻՆ Է

tmradex

Ռուսաստանի Ֆեդերացիան վերջերս օրենք է ընդունել այն մասին, որ թմրադեղերի տեղափոխումը պետք է կատարվի բացառապես ապրանքատար ինքնաթիռներով։ Մինչ այդ, թմրադեղերի առաքումը ԱՊՀ երկրներ կատարվում էր ուղեւորատար ինքնաթիռներով՝ մարդատար չվերթներով։ Այս օրենքի ընդունումը նպատակ ունի կանխելու հնարավոր ահաբեկչությունը, ինչը շատ ավելի դժվար է իրականացնել ուղեւորներով լեցուն ինքնաթիռներում։ Առայժմ պարզ չէ, ռուսների աչքը տեսածի՞ց է վախեցել, թե՞ սա պարզապես նախազգուշական միջոցառում է։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930