Ազգային ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանը թողել է «ոչնչացմանը ենթակա» մարդկանց ցուցակ, որի մեջ են ՀՀ եւ ԼՂՀ ներկա եւ մեծ մասամբ նախկին պաշտոնյաները, ինչպես նաեւ մի շարք մեծահարուստներ։ Ցուցակն այժմ գտնվում է դատախազությունում։ Ուրախությամբ նշենք, որ հիշյալ ցուցակում է նաեւ «Առավոտի» խմբագիրը, որի համար, ճիշտ է, միեւնույն է՝ ով է իրեն խփելու՝ դաշնակ ահաբեկիչնե՞րը, թե՞ երկրապահ խմբապետերը։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հոկտեմբերի 30-31-ին Երեւանի 600 բնակիչների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն, պարզելու համար հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության նկատմամբ բնակչության վերաբերմունքը։
Կարդացեք նաև
Բնակչության ընդհանուր գնահատականը այնպիսին է, որ կատարվածը բռնություն էր մեր երկրի պետականության եւ բարձրագույն իշխանությունների նկատմամբ, ոճրագործություն էր եւ բանդիտիզմ՝ 56,9%։ Այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ դա երկիրը ծանր վիճակի հասցնելու հետեւանք էր եւ այդ վիճակից հանելու անհրաժեշտ քայլ՝ կազմակերպված քաղաքացիական ակցիա՝ 26,8%։