Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հանդիպել էին Նաիրի Հունանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, վերջինս հետաքրքրվել էր, թե ինչու է նա ուղիղ եթերով հանդես գալու հնարավորություն պահանջում, չէ՞ որ առանց այն էլ աշխարհի բոլոր հեռուստաալիքներով իր մասին է հաղորդվում։ «Իրո՞ք,- ոգեւորվել է Նաիրի Հունանյանը եւ աչքերը բոցկլտացել են։- Իսկ հնարավո՞ր է, որ մեր այս հանդիպումն էլ տեսագրվի եւ ցուցադրվի»։
ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Կայունություն» խմբի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը, մինչեւ վարչապետ նշանակվելը Արամ Սարգսյանը հանդիպել է «Միասնություն» խմբակցության եւ «Կայունություն» խմբի անդամների հետ եւ ասել, որ ըստ էության մշակված են առաջիկա 1-1,5 տարվա ծրագրերը եւ ինքը մտադիր է կյանքի կոչել դրանք։
Կարդացեք նաև
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մարտունու Գետաշեն գյուղում (Ալբերտ Բաղդասարյանի ծննդավայրն է) ավտոմատներ եւ նռնակներ են հայտնաբերվել։ Իրազեկ անձինք չեն բացառում, որ սրանց եւ Նաիրի Հունանյանի խմբի զենքերի միջեւ կապ կա։ Հավելյալ 3 ձերբակալվածներից մեկը, որոնց մասին նոյեմբերի 2-ին հաղորդել էր «Առավոտը», «Լոգոս» կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանն է, որը հոկտեմբերի 27-ին ԱԺ էր մտել Նաիրի Հունանյանի հետ եւ այժմ կասկածվում է զենք անցկացնելու մեջ։
ՄԻԱՅՆ ԵՐԵՔԸ
Երեկ, 17.10-ին, երբ լրացել էր Վազգեն Սարգսյանի զոհվելու 7 օրը, Եռաբլուրում նրա շիրմին այցելել էին միայն պաշտպանության փոխնախարար Անատոլի Զինեւիչը եւ լրագրողներ Ալվարդ Բարխուդարյանն ու Ցվետանա Պասկալեւան։