Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նոյեմբեր 04,1999 00:00
Azgayin joxov

Ըստ նախնական եւ դեռեւս վերջնականապես չճշգրտված տվյալների՝ նոր կառավարության կազմից դուրս կմնան Խոսրով Հարությունյանը, Դավիթ Զադոյանը, Հայկ Գեւորգյանը, Հայկ Նիկողոսյանը, Ռոլանդ Շառոյանը, Ռուբեն Տոնոյանը եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանն ու Սուրեն Աբրահամյանը (ի դեպ, վերջինս իր հրաժարականի մտադրության մասին հայտնել էր ԱԺ դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո)։

Ըստ ամենայնի, կառավարության փոփոխությունները կլինեն երկու փուլով։

ՈՉ ԹԵ ՍՈՉԻ, ԱՅԼ՝ ՄՈՍԿՎԱ

yelcin

Թեպետ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Ելցինն ընդհատել է իր արձակուրդը եւ մեկնել Մոսկվա, սակայն այդպիսով Քոչարյան-Ելցին հանդիպումը չեղյալ չի հայտարարվել։ Պարզապես Սոչիին կփոխարինի Մոսկվան։ Քոչարյան-Ելցին հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու պետությունների միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը։

ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

yntrutyun

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ նախագահն ու ՊՆ հրամկազմը նախնական համաձայնության են եկել, որ ամռան սկզբին պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրությունների ավարտից հետո կհայտարարվեն նախագահական վաղաժամկետ ընտրությունների ժամկետները։

ԲԱՆԱԿԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄ ՉԿԱ՞

Robert Qocharyan

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել է, որ բանակի հետ պրոբլեմները վերացած են, եւ պետությունը բնականոն հունի մեջ է մտնում։

Դավիթ Լոքյանի հետ հարցազրույցը կարդացեք 2 էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930