Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԺԵ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

Նոյեմբեր 03,1999 00:00
lxh

Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի՝ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի (եւ նման ժողովների նշանակությունն առհասարակ) պետք չէ գերագնահատել։ «Պետք է հիշել, որ ցանկացած խնդիր լուծվում է երկրի ներսում։ Որքանով ինձ հայտնի է, մինչեւ հիմա այն մեծ փաստաթուղթը, որը պետք է համաձայնեցվի եւ ընդունվի Ստամբուլի գագաթնաժողովում, մինչեւ օրս համաձայնեցված չէ»։

ԶԻՆԱԴԱԴԱՐ

pn

ՊՆ-ին մերձ աղբյուրներն «Առավոտին» հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի գիշերը ներկայացված ցուցակի շարժառիթները միայն այն էին, որ հրամկազմը նախ անմիջապես կատարվածն ընկալել էր որպես դավադրություն Վազգեն Սարգսյանի դեմ։ Եվ հետո, անվստահություն կար ուժային նախարարների եւ նախադեպերը հաշվի առնելով՝ կատարվածը բացահայտելու Գլխավոր դատախազի ցանկության նկատմամբ։ Եվ վստահելի պաշտոնյաների նշանակումը գուցե կանխեր զորքի տեղաշարժը։

Ի դեպ, մեզ հայտնեցին նաեւ, որ այժմ էլ դադարը պայմանավորված է միայն սպասումով՝ արդյոք նոր կառավարության մեջ տեղ կգտնի Սերժ Սարգսյանը եւ իր պաշտոնում կմնա Աղվան Հովսեփյանը։

ՈՉ ՄԻԱՅՆ «ՀԱՑԻՎ»

murad kirakosyan

Հոկտեմբերի 27-ին, 22.30-ի սահմաններում ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին ներկայացված 5 հոգու ցուցակում (տարբեր պաշտոնների նշանակելու համար) որպես ՆԳ նախարարի թեկնածու նշվել էր Մուրադ Կիրակոսյանի անունը։

ՍՊԱՆՎԱԾԸ ԿԻՆ Է

inqnaspan

Հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժ. 9.30-10.00-ի սահմաններում ՆԳ քննչական վարչության շենքում կրակոց լսվեց։ Մինչեւ երեկ շշուկներ էին պտտվում, թե սպանվել է մի կին, որը կասկածյալ է եղել։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ այո, սպանվել է կին՝ քննիչ Արմեն Սողոմոնյանի աշխատասենյակում։ Վերջինիս մտերմուհին էր եւ, ըստ նախնական վարկածի, զոհ է դարձել անզգուշորեն արձակված գնդակի…

ԲԱԿԼԱՆ ԻՄՆ Է՝ ԽԱՇԱԾ ԵՄ ՑԱՆՈՒՄ

narkotik

Թմրադեղերը հին բլանկներով դուրս են գրվում այնքան ժամանակ, մինչեւ առողջապահության նախարարը հետին ամսաթվով օրինականացնի կատարվող ապօրինությունը։

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

tigran naghdalyan

Մի քանի ամիս առաջ ՀԱՀ-ում հարկային տեսչությունը ստուգումներ էր անցկացնում։ Գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանից ուզեցինք ճշտել, թե ի՞նչ արդյունք տվեցին այդ ստուգումները. «Պլանային, տարեկան ստուգման մասին էր խոսքը։ Մեզ համար միանշանակ էր, որ այն փուլը, որ վերաբերում է իմ պաշտոնավարման շրջանին, ամեն ինչ նորմալ է»։

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ

harsaniq

Երեքշաբթի Երեւանում տեղի ունեցավ վերջին օրերի առաջին հարսանիքը։ Չկար միայն երաժշտություն, սակայն մեքենաները տոնական հանդերձով էին։ Հարսանիքը, որը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, նախատեսված էր շաբաթ օրը, բայց հետաձգվել է հայտնի իրադարձությունների կապակցությամբ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930