Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒԺԸ ՄԻԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ

Նոյեմբեր 03,1999 00:00

Տեսնողներ են եղել, որ ոճրագործության օրը զոհվածներից մեկի թիկնապահը լրագրողների հետ խառնվել ու դուրս է եկել ԱԺ շենքից։ Իսկ ո՞ւր էին բոլոր զոհվածների եւ մյուս պատգամավորների (ովքեր ունեին) թիկնապահները, երբ կրակում էին ԱԺ դահլիճում. բուֆետո՞ւմ էին, զուգարանո՞ւմ…

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թիկնապահներից սկսած, բոլոր թիկնապահների ուժը, փաստորեն, միայն լրագրողների վրա է պատում, մեկ էլ՝ փողոցում իրենց «պաշտպանյալին» մոտեցող քաղաքացիների (մուրացկաններ, եւն) վրա։ Լրագրողը փորձ է անում հարց տալ՝ վրա են տալիս, թե չմոտենաք, օպերատորներին տեսախցիկներով հրում են՝ քիչ է մնում տեսախցիկները ջարդեն։ Սեւ ակնոցների տակից խոժոռ աչքերով հայացքներ են գցում՝ չմոտենա՛ք։ Լայն ուսերով, արեւելյան մարզաձեւերով պարապած, բոյ-բուսաթով իրենց արտաքինն են ցուցադրում, լավ զգում՝ տեսեք՝ ում թիկնապահն եմ։ Ո՞ւր էին։ Դրա՝ այդ աշխատանքի համար իրենք վարձատրվում են, ու շատ բարձր։ Էն էլ բյուջեի ճեղքվածքի էս ժամանակներում։ Եթե անգամ նրանց «պահպանյալները» իրենց ազատ արձակեին, այդ պահին իրենց պաշտպանության կարիքն էլ չունենային, միեւնույն է, թիկնապահները չպետք է հանգիստ գնային, թողնելով աշխատանքը, որի համար, կրկնում եմ՝ վարձատրվում են։

Իսկ ԱԺ-ի տարածքը եւ միջանցքները հսկող միլիցիոներների մասին էլ խոսք չկա…

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930