Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 03,1999 00:00
zindat

Փաստաբան Հովհաննես Ասրյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ամենեւին էլ Սահմանադրությանը չի համապատասխանում, որ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործը գտնվում է զինվորական դատախազության վարույթում։ Հովհաննես Ասրյանն ասել է, որ զինվորական դատախազությունը պետք է քննի այնպիսի գործեր, որոնք առնչվում են զինվորականներին։ Իսկ տվյալ դեպքում՝ որեւէ կողմում զինվորական չկա։ Ուրախալի է, որ Հայաստանում այսքանից հետո մնացել են մարդիկ, որոնք համարձակվում են խոսել օրենքի եւ ոչ թե՝ ազգային-ազատագրական պայքարի նպատակահարմարության մասին։

ՎԱՏ ԼՈՒՐ

heydar

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմովը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով Հեյդար Ալիեւը Ստամբուլում պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որով համաձայնում է Հայաստանին զիջել ոչ միայն Շուշին ու Լաչինը, այլեւ Քելբաջարը։ Ալի Քերիմովն ասել է, որ դա կանխելու համար ադրբեջանական ընդդիմությունը պատրաստ է սկսել պատերազմական գործողությունները։ Դիտորդների կարծիքով նման հայտարարություններն արվում են, որպեսզի Ստամբուլում Հեյդար Ալիեւը կարողանա փաստել, թե իբր երկրի ներսում գործում է կոշտ հակազդեցության պայմաններում։ Ցավոք, նման բան չի կարողանա փաստել Ռոբերտ Քոչարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930