ԶՈՒ հրամկազմը արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի թեկնածությունն էր տեղին գտել վարչապետի աթոռի համար։ «Առավոտի» հարցին, թե արդյոք ինքն այդ պաշտոնում աշխատելու ցանկություն ունի՞, պրն Շիրխանյանը բացասաբար պատասխանեց։ Իսկ մեր այն հարցին՝ թե որպես կառավարության ղեկավար ո՞ւմ է հարմար գտնում՝ պատասխանեց. «Վազգեն Սարգսյանին փոխարինող վարչապետ Հայաստանում չկա»։
ՉԻ՞ ԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ-2
Իրազեկ աղբյուրներից ստացած տեղեկություններով, վարչապետի պաշտոնն առաջարկվել է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն Արամ Սարգսյանին։ Նա նախապես կտրուկ հրաժարվել է, բայց հետո կարծես տեղի է տվել։
Կարդացեք նաև
ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Չնայած Զինվորական դատախազություն հարցաքննության կանչվածները ստորագրություն են տալիս այդ մասին տվյալներ չհրապարակելու մասին, երեկ ԱԺ-ի ավագագույն պատգամավոր Պերճ Բոշնաղյանն իր սայթաքումներն արդարացնելու համար անգամ ամբիոնից ազդարարեց. «Խե՞լք է մնացել։ Այսօր ինձ 4 ժամ հարցաքննել են»։
ՆՈՐՕՐՅԱ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
Հոկտեմբերի 27-ի գիշերը ԱԺ նիստերի դահլիճում գտնվածներից տեղեկացանք, որ մեր այն լուրը, թե Շահեն Կարամանուկյանն իբր Նաիրի Հունանյանին ասել է. «Քո գնդակահարության հրամանն եմ գրում»՝ խորհրդարանի միջանցքներում հորինված առասպել է։