Անդրանիկ Մարգարյանն «Առավոտին» խոստացավ, որ «Միասնությունն» այսօր կամ վաղը կբացահայտի վարչապետի իր թեկնածուի անունը։ Ընտրությունն արդեն որոշակի մեկի վրա է կանգ առել, ուղղակի այդ մասին նաեւ պիտի խմբակցության որոշում կայացվի. «Մինչ այդ իրավունք չունեմ նրա անունը հայտնել»։
Կարդացեք էջ 3։
… ԵՎ ԴԱ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է
Կարդացեք նաև
Ըստ իրազեկ աղբյուրների՝ «Միասնությունը» վարչապետի պաշտոնի համար հարմար է գտնում պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին։ Վերջինս այս առնչությամբ «Առավոտին» ասաց. «Այո, քննարկումներ եղել են։ Ես նախնական իմ մերժողական պատասխանը տվել եմ արդեն, բայց ամեն դեպքում, իհարկե, գտնում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի «Միասնություն» դաշինքի կողմից։ Քննարկումները շարունակվելու են»։
2 ՏԱՐՈՒՄ՝ ԱԺ-Ի 4-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
«Ուզում եմ առանձնակի շնորհակալությունս հայտնել Անդրանիկ Մարգարյանին վստահության համար։ Նա նույնպես առաջադրված էր, լիիրավ կարող էր կանգնել այստեղ՝ իմ փոխարեն»,- ասաց Արմեն Խաչատրյանը, որն ԱԺ նախագահի նախընտրելի թեկնածու ընտրվեց ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի երկարատեւ քննարկումներից հետո կայացած քաղաքական որոշմամբ եւ ստացավ ԱԺ 103 պատգամավորի քվե։ Այնուամենայնիվ, 10 հոգի էլ նրան «դեմ» քվեարկեցին, ըստ լուրերի՝ կոմունիստներն էին։
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԵԿԵԼ Է ՈՒ ՇՈՒՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանից «Առավոտը» փորձեց պարզել՝ ճի՞շտ է, որ հրամանատար Սամվել Բաբայանը տխուր արարողությանը մասնակցելու համար Հայաստան էր եկել ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունից անջատ. «Գիտեք, նրանք եկել են շատ կարճ ժամանակով եւ շատ շուտ վերադարձել են։ Մի մոռացեք, որ պատերազմը դեռ չի ավարտվել»։
Նաիրա Մելքումյանի հարցազրույցը «Առավոտին»՝ էջ 2: