Սպանվածների հուղարկավորման արարողություններից հետո, կեսգիշերին նախագահին են այցելել «Միասնության» եւ «Կայունության» ներկայացուցիչները եւ պահանջել ԱԱ նախարարի հրաժարականը։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը մոտավորապես այս է եղել, թե Սերժ Սարգսյանն իր ընկերն է, միակը, որին վստահում է, եթե հանի նրան՝ ինքն էլ կհեռանա եւ այլն։
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն իր նախաձեռնությամբ պաշտպանության նախարարություն է այցելել նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը։ Տվյալները բավական հակասական են՝ ե՛ւ թե հատկապես ում հետ էր նա զրուցել, ե՛ւ թե որոշակի ինչ էր ասվել։ Մի բան պարզ է. որեւէ պայմանավորվածության չէին եկել։
Կարդացեք նաև
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ-3
Նոյեմբերի 1-ին արդեն ժամը 2-3-ի սահմաններում Ռոբերտ Քոչարյանին են այցելել զինվորական հրամանատարները։ Նախագահին իրենց ենթարկվելու մասին հայտնելով պնդել են, թե Սերժ Սարգսյանը պիտի պատասխանատվություն կրի հոկտեմբերի 27-ի համար։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, թե համաձայն է, բայց եթե նրա հետ պաշտոնանկ արվի նաեւ Վաղարշակ Հարությունյանը, որը եղերական չորեքշաբթի օրվա գիշերն ինքնակամ գործողությունների էր դիմել։
ԼՈՒՍԱԴԵՄ
… Այս ամենի ավարտն այն եղավ, որ ԱԱ նախարարն, ըստ որոշ տեղեկությունների, իր նախաձեռնությամբ հրաժարական տվեց։ Կթուլացնի՞ արդյոք այդ քայլը խիստ վտանգավոր լարվածությունը բանակի եւ նախագահի միջեւ։