Ըստ որոշ տեղեկությունների, զինված ուժերի հրամանատարական կազմը դեռեւս հրաժարական չտված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնը հարմար է գտնում նրա տեղակալի՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի համար։
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐԻՄԱԿՈՎԻՑ
Կարեն Դեմիրճյանի հարազատներին ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՌԴ նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը. «Ցնցված եմ իմ ընկերոջ՝ Կարեն Դեմիրճյանի, մահվամբ։ Բառերը չեն բավարարում ցավակցությունս հայտնելու Կարեն Սերոբիչի մերձավորներին եւ հարազատներին։ Անեծք նրան սպանողներին»։
Կարդացեք նաև
ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ
Այսօր տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում նախատեսվում է ընտրել ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ։ Երեկ երեկոյան դեռ համաձայնություն չէր կայացվել, թե, ի վերջո, ով է դառնալու ԱԺ նախագահ։ Տրվում է չորս անուն՝ Անդրանիկ Մարգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գագիկ Ասլանյան եւ Գուրգեն Եղիազարյան։
ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
«Զվարթնոց» օդանավակայանի ռեժիմի պետ Ազիզբեկյանից ճշտեցինք, որ օդանավակայանը իր եւ ՆԳ նախարարության ուժերով պահպանվում է։ Չվացուցակը գործում է առանց փոփոխության։ Պաշտոնյաներից որեւէ մեկը փախուստի փորձ չի արել։