«Սրանի՞ց էիք վախենում,- պատգամավորներին հարցնում է Նաիրի Հունանյանի հանցակիցներից մեկը եւ ձայնագրության մեջ հարվածի ձայն է լսվում։ Ականատեսների վկայությամբ, այդ պահին նա ավտոմատի խզակոթով հարվածել էր արդեն մոտ 20 րոպե առաջ անշնչացած Վազգեն Սարգսյանի գլխին։- Սրանի՞ց էիք վախենում։ Մի հատ չափալախ տայիք՝ փախներ։ Ամոթ ա, վերջին հաշվով՝ ազգ ենք»։
Կարդացեք էջ 2։
ԴԵՌ ԴԻԱԿՆԵՐԸ ՉՍԱՌԱԾ…
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ին 22.30-ի սահմաններում, երբ անգամ սպանվածների մարմինները նիստերի դահլիճից դուրս բերված չէին, ԱԺ նախագահի առանձնասենյակ են մտել զինվորականները եւ վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել 5 հոգու ցուցակ՝ տարբեր պաշտոնների նշանակելու համար։ Այս ցուցակում մասնավորապես եղել է Վահան Շիրխանյանի անունը՝ որպես վարչապետ եւ նույն Անդրանիկ Քոչարյանի անունը՝ որպես իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող նախարար։
ԿՑԿՏՈՒՐ ԼՈՒՐԵՐ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Շաբաթ օրը հարցաքննության համար զինվորական դատախազություն է հրավիրվել ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը։ Լուրեր կան նաեւ Նաիրի Հունանյանի խմբից բացի եւս 3-ի ձերբակալելու մասին, որոնցից մեկը դեղին գույնի «Ռաֆ» ավտոմեքենայի վարորդն է։ Մյուս երկուսի մասին որեւէ տեղեկություն չկա։