Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ ԱՆՈՒՆՈՎ

Հոկտեմբեր 30,1999 00:00
Gagik Harutyanyan

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին իրենց ցավակցական խոսքն են ուղարկել ՌԴ-ից՝ Մարատ Բակլայը, Լատվիայից՝ Այվարս Էնձինչը, Վրաստանից՝ Ավթանդիլ Դեմիտրաշվիլին, նրա տեղակալ Օթարի Բենիձեն, ՈՒկրաինայից՝ Վիկտոր Սկոմորոխը, Ռումինիայից՝ Մինայը։

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐԸ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի ողբերգության գիշերը հանրապետության նախագահի հետ Ազգային ժողովում էր գտնվում։ Եվ ահավասիկ նրա այդ օրվա զգացումները. «Ողբերգությունն իրոք ցնցող էր… սա ահավոր բան է եւ շատ հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս։ Ինձ համար ավելի դժվար է, որովհետեւ ես կորցրեցի իմ, թերեւս, ամենամոտ մարդկանց։ … Մենք այդպես էլ չիմացանք, չսովորեցինք ազգային հերոսներ տեսնել մեր կողքին եւ հավուր պատշաճի գնահատել նրանց։ Այդ հրաշալի զորականն ու պետական գործիչը (Վ. Սարգսյան) այդպես անպատեհ հեռացավ կյանքից՝ հիրավի չարժանացած այն ճշմարիտ գնահատականին, որին վայել էր։ Ես տասնյակ տարիների մտերմություն եմ ունեցել Կարեն Դեմիրճյանի հետ։ Նա մեր ժամանակների խոշորագույն անհատականությունն էր։ Միքայել Քոթանյանն իմ ուսուցիչն էր, շուրջ 30 տարվա մտերմությամբ էինք կապված… Ավելի քան 25 տարվա մտերմություն ունեի Հենրիկ Աբրահամյանի՝ իմ մտերիմ, իմ հարազատ ընկերոջ հետ…»։ Գ. Հարությունյանն այդ գիշերվա պատկերը ներկայացրեց այսպես. «Բայց գնահատական անշուշտ պիտի տրվի։ Մտահոգությունն այն էր, որ նոր զոհ չլինի, գոնե փրկվեն մնացածները։ Բայց կային նաեւ այլ խնդիրներ, որոնք անհրաժեշտ էր այդ պահին չմոռանալ, գտնել լուծելու ճիշտ ուղիներ»։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031