Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ԷՐ ԵՎ ԲԱՐՁՐ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՐ ԻՐ ՄԱՍԻՆ»

Հոկտեմբեր 30,1999 00:00
nairi hunanyan

ԵրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Վազգեն Գաբրիելյանն ասաց, որ հիշում է Նաիրի Հունանյանին. «Հետը բազմաթիվ անգամ շփումներ են եղել բնականաբար, մեր ուսանողն է եղել։ Ի՞նչ կարող եմ ասել, նա թողնում է իր մասին շատ մեծ կարծիք ունեցող, էքսցենտրիկ, ոչ այնքան սովորական բնավորություն ունեցող մարդու տպավորություն։ Ամբողջ հարցն այն է, որ նա ոչ այդքան խելոք էր, ոչ էլ այդքան լայն մտահորիզոն ունեցող մարդ։ Նա ավելի շատ աշխույժ էր, հատկապես շարժման տարիներին, 88-ին, շատ ակտիվ էր, ինչ-որ ֆանատիզմ կար։ Անկայուն բնավորություն ուներ։ Հետո գիտեք, ինձ թվում է՝ նա նաեւ անլիարժեքությամբ էր տառապում։ Չբավարարված էր՝ իր ընկերները ինչ-որ բանի հասան, այն մարդիկ, որ շարժման մեջ էին, առաջ գնացին, իսկ ինքը… ինձ թվում է, դա էլ կար։ Երկու տարբերակ կա՝ ինձ թվում է, եւ երկուսն էլ պետք է քննվեն շատ լրջությամբ։ Հնարավոր է, որ նրա ետեւում շատ լուրջ ուժեր կային, եւ ինքը գործիք էր ընդամենը։ Բայց այնպիսի գործիք, որ հավատացած էր իր արածի կարեւորությանը։ Հեռախոսազրույցի ժամանակ նրա հանգստությունը դրա վկայությունն էր։ Սակայն հնարավոր է, որ իրոք՝ իր բնույթից ելնելով, նա աֆեկտի վիճակում լիներ, եւ ինքը միայնակ լիներ, բայց էլի հավատացած, որ դա է միակ ելքը։ Չգիտեմ, երկու վարկածն էլ պետք է մանրամասն քննվեն։ Սակայն պարզ է մի բան. նա գնում էր սպանելու, լիներ դա միայն վարչապետը, թե՝ միանգամից շատերը։ Իսկ դա արդեն սարսափելի եւ աններելի բան է»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031