Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ Հ1-Ի ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 30,1999 00:00
tigran naghdalyan

«Հայկական ժամանակ»-ում երեկ նշվեց, թե ՀՀ ԱԱ, ՆԳ նախարարների եւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականները պահանջելու մասին ՊՆ հրամանատարների փակ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականի հարցը։

ՊՆ լրատվական ծառայությունից այդ մասին մեզ հայտնեցին, թե խորհրդակցությունը փակ է անցկացվել, եւ այդ մասին իրենք տեղյակ չեն։

Դիմեցինք խորհրդակցությանը ներկա հրամանատարներից մեկին, որը կտրուկ հրաժարվեց այդ մասին որեւէ բան ասել։ Տիգրան Նաղդալյանը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ նշված թերթում կարդացել է, բայց տեղյակ չէ՝ քննարկվե՞լ է, թե՞ ոչ։

Լուրեր էին շրջում, որ Ազգային հեռուստատեսությունից առաջ ԱԺ-ում կատարվածը ցուցադրել են արտասահմանյան ալիքները։ Տ. Նաղդալյանը հերքեց սա՝ ասելով. «Բացառվում է, մեզնից առաջ ցուցադրել. այն «Հայլուրի», որը հեռարձակվում է արտերկրում, ուղիղ եթերից են այդ կադրերը հեռարձակվել՝ համապատասխան հղումով։ Ցուցադրվել է այն, ինչ ցուցադրել է «Հայլուրը», ոչ մի տարբերությամբ»։

Հայտնի է, որ պառլամենտում կատարված տեսագրությունը (որքանը որ տեսագրվել է) մոնտաժված է ցուցադրվել։ «Այո, ամբողջը չէր, կան բաներ, որ ընթացքում կորոշենք՝ ցուցադրել, թե ոչ»,- ասաց Տ. Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է պառլամենտում հարցուպատասխանի ցուցադրման տեսագրությանը, ապա Տ. Նաղդալյանն առայժմ անիմաստ համարեց դրա հեռարձակումը, սակայն հետագայում առանձին հաղորդման մեջ կցուցադրվի՝ որպես ողբերգության նախաբան։

Մի այլ կարծիք էլ կա լրագրողների շրջանում, որ պառլամենտում կատարվածի տեսագրությունից մոնտաժված են սպանդը կազմակերպողների առավել դաժան գործողությունները ցուցադրող կադրերը։ Դեռեւս չցուցադրված կադրերը, ըստ Հ1-ի գործադիր տնօրենի, մի օր անպայման կցուցադրվեն։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031