Պաշտոնական որոշ աղբյուրներ պնդում են, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարան ներխուժած զինված խմբին որեւէ քաղաքական ուժ չի սատարել։ Ամեն դեպքում, տարբեր լրատվամիջոցներով արդեն հնչել են կարծիքներ ու վարկածներ։ Մասնավորապես, որ Հայաստանում ռուսամետ թեւի՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի վերացումով արեւմտյան քաղաքականության կողմնակիցներն արդեն անարգել կարող են իրականացնել Արեւմուտքից ՀՀ նախագահին պարտադրվող քաղաքականությունը։ Մասնավորապես՝ ԼՂՀ խնդրի կարգավորման իրենց տարբերակների առումով։ Ներքին ուժերը Կասկածի տակ է առնվում ԱԱՆ-ն, ՀՅԴ-ի, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի, այսինքն՝ Ղարաբաղի որոշ ուժերի չեզոքությունը (եթե ոչ՝ հնարավոր ազդեցությունը) խորհրդարանում կատարվածի վերաբերյալ։ Այս ուժերի շահագրգռությունների շրջանակը եւս, ըստ արդեն հնչած վարկածների, չի բացառում եղածը։ Գործակալությունները Որոշ կասկածների տակ են նաեւ ամերիկյան եւ, որ ավելի ուշագրավ է՝ թուրքական գործակալությունները։ Նշվում է, որ Նաիրի Հունանյանը վերջին շրջանում հաճախակի էր Թուրքիա այցելում։ Իբր՝ նախ իրենցից կախվածության մեջ են դրել, ապա օգտագործել երկրի ամենաազդեցիկ երկու գործիչներին վերացնելու նպատակով։
Լ. ԱՎԱԳՅԱՆ