Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Հոկտեմբեր 30,1999 00:00
Suren abrahamyan

ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն «Առավոտին» հայտնեց, որ հանրապետության նախագահը դեռ իր հրաժարականը չի ընդունել։ «Արդյո՞ք իր հրաժարականը պայմանավորված է պաշտպանության նախարարության հայտարարության պահանջով» հարցին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց՝ ոչ։ «Անբարոյական կլիներ անմիջապես հրաժարական տալը, քանի դեռ ներսում կային պատանդներ։ Սակայն ես որոշեցի նրանց ազատ արձակվելուն պես ներկայացնել հրաժարական»։

ԲԱԴԱԼՅԱՆԸ ՊՆ-ՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Sergey Badalyan

Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն «Առավոտին» ասաց, որ ինքը չի մասնակցել ՊՆ-ում տեղի ունեցած ժողովին, ինչի մասին վկայություն է տվել հոկտեմբերի 29-ի մամուլը։ Պարոն Բադալյանի մատուցմամբ՝ ինքը մասնակցել է նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությանը։

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ 4 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Qreakan gorc

Հաղորդվել է արդեն, որ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովում տեղի ունեցածի կապակցությամբ։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանն ասել է, որ մեղադրանքը ներկայացվելու է չորս օրվա ընթացքում։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

adrbejan

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում հայտնի գործիչ Ուրուջ Մամեդովն առաջարկել է կազմել պատվիրակություն, որը կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հուղարկավորման արարողությանը, սակայն նրա առաջարկությունը մյուս գործիչների շրջանում միայն ժպիտ է առաջացրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031