Նաիրի Հունանյանը երեք անգամ էր զանգել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին եւ անընդհատ խորհրդարան հրավիրել. վերջում՝ միջնորդելու համար. «Ռոբերտ Քոչարյանն ինձ առաջարկեց, որ օգտվեմ իմ այդ հնարավորությունից, բայց սեփական պատասխանատվությամբ։ Ես ասացի, որ եթե նա վճռի՝ պատրաստ եմ ենթարկվել երկրի նախագահի որոշմանը, այլապես եթե իմ պատասխանատվությամբ է՝ կհրաժարվեմ»։ Սակայն Քոչարյանը չէր վճռել լիազորել Հրանտ Մարգարյանին միջնորդ դառնալ։ Արդյոք պատճառն այն չէ՞ր, թե նաեւ նախագահը կասկած ուներ, որ ՀՅԴ-ն որոշակի առնչակցություն ունի կատարվածին՝ այս հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Չգիտեմ, պահն այնպիսին էր, որ… դրա մասին չեմ կարող վկայել։ Ինչ էլ ասեմ՝ սուբյեկտիվ կլինի»։
Հրանտ Մարգարյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԿԱՄ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Ըստ որոշ լուրերի, վարչապետի պաշտոնի նախընտրելի թեկնածուն նախարար Վահան Շիրխանյանն է։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարությունում հավաքի ժամանակ այդ պաշտոնի համար նշել է Սմբատ Այվազյանի անունը։ Նաեւ լուրեր կան, թե Սերժ Սարգսյանն էլ շրջանառության մեջ է դրել Ալբերտ Բազեյանի անունը։
ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱ՞Ր
«Որեւէ երկրի կողմից քաղաքականության ակտիվացումը տվյալ տարածաշրջանում տվյալ երկրի լուրջ հետաքրքրությունների առկայության նշան է»,- ասաց երեկ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահն ԱՄՆ-ի՝ Հայաստանում ակտիվության քաղաքականությանը։
Մանրամասները՝ էջ 2։