Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է

Հոկտեմբեր 29,1999 00:00
Vahan Hovhannisyan

Հոկտեմբերի 28-ին հայկական եւ ռուսական բոլոր հեռուստաալիքներով հաղորդվում էին, այսպես կոչված, պատանդ Վահան Հովհաննիսյանի գնահատականներն այն ահաբեկիչներին, որոնք ԱԺ-ում սպանդ էին սարքել։ Նախ, Վահան Հովհաննիսյանը խորհրդարանի դահլիճում չի եղել եւ ոչ մի րոպե, ահաբեկիչների հետ անձամբ չի շփվել եւ նրանց ծանոթ էր միայն ռադիոելույթներով։ Եվ հաշվի առնենք, որ դահլիճում կային տասնյակ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, որոնք բարոյական ավելի մեծ իրավունք ունեին խոսելու այդ մասին, բայց չխոսեցին։ Հետո, Վահան Հովհաննիսյանն այդ ահաբեկիչներին հոգեպես անառողջ մարդիկ՝ շիզոֆրենիկ, որակեց։

Համեմատելով Նաիրի Հունանյանի հարցազրույցների, հայտարարությունների ոճը եւ կրակոցները Վահան Հովհաննիսյանի՝ ժամանակին հնչած ելույթների ոճի եւ «Պապլավոկում» կրակոցների հետ (որը նույնպես հասարակական վայր է)՝ կարող ենք երկու տարբեր եզրակացություններ անել։ Կամ Վահան Հովհաննիսյանը եւս հոգեպես անառողջ է, կամ էլ՝ եթե նա դա հերքում է՝ ուրեմն երիտասարդ ահաբեկիչները Վահան Հովհաննիսյանի դավանած գաղափարախոսության արժանի աշակերտներն են։ Ի դեպ, նրանք հետնորդներն են ոչ միայն ՀՅԴ-ի մի մասի, այլ նաեւ լուսանցքային քաղաքական այլ ուժերի գործելակերպի եւ գաղափարախոսության՝ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի, կոմունիստների եւ այլն։ Սակայն դաշնակցական տարբեր գործիչների հեռուստաելույթներից պարզ է դառնում, որ նրանք փորձում են խուսափել բարոյական պատասխանատվությունից այն ողբերգության համար, որ կատարվեց խորհրդարանի դահլիճում։ Պատրաստ եմ ասածս հիմնավորել ամեն տեսակ բանավեճերում՝ թե՛ եթերում, թե՛ տպագիր մամուլում։

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031