Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 29,1999 00:00
Andranik manukyan

Երեկ ժամը 15-ի կողմերը լուր տարածվեց, որ հիվանդանոցում մահացել է Անդրանիկ Մանուկյանը։ Բարեբախտաբար՝ լուրը հերքվեց։ Կապվեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ։ Վերջինս ասաց, որ Մանուկյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. «Վիճակը ծանր է, շատ ծանր, բայց արվում է հնարավոր ամեն ինչ՝ կյանքը փրկելու համար։ Շանսեր կան»։ Ժամը 22-ին վերստին կապվեցինք պարոն Քուշկյանի հետ, որը նշեց. «Վիճակը առայժմ նույնն է։ Մեզ հույս է տալիս այն փաստը, որ չնայած դիմածնոտային ահավոր վնասվածքներին եւ արյունազեղմանը, Անդրանիկ Մանուկյանի ուղեղը վնասված չէ։ Հուսանք եւ սպասենք»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Suren Abrahamyan

ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը, ինչպես «Առավոտը» ճշտեց նախարարության լրատվական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Վարդազարյանից, իր պարտքն է համարել ՀՀ նախագահին ներկայացնել հրաժարական։ Հրաժարականը պայմանավորված չէ որեւէ մեկի ճնշմամբ կամ հայտարարությամբ։ Պարզապես, կատարվածից հետո՝ անկախ մեղքի իր բաժնից, նա իր բարոյական պարտքն է կատարել։ Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ նախագահը որեւէ հրաժարական չի ստորագրել։ Ըստ չճշտված լուրերի, հրաժարական է տվել նաեւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031