Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԱՂԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 29,1999 00:00
Albert Bazeyan

Երեւանում ընտրված թաղապետերի կազմը միակուսակցական չէ։ Ինչպե՞ս պետք է նրանց հետ աշխատի Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Նրա կարծիքով. «Երբեւէ նման խաղաղ, հանգիստ ընտրություն չենք ունեցել, գուցե քննադատվում է, որ հասարակությունը պասիվ էր, բայց դա նորմալ երեւույթ է։ Որեւէ միջամտություն քաղաքապետարանի կառույցներից ընտրությունների վրա չի եղել։ Բազմիցս փորձել են ճշտել իմ մոտեցումներն այս կամ այն թեկնածուի վերաբերյալ, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աշխատելու ցանկացած ընտրված թաղապետի հետ»։ Կենտրոն համայնքի թաղապետը ՀՀՇ-ի փոխնախագահն է նաեւ, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել նրա հետ Երեւանի քաղաքապետը. «Նորմալ, կուսակցականությունը չպետք է հաշվի առնել, նրանք դառնում են պետական պաշտոնյա, կատարում են պետության կողմից իրենց վստահված լիազորությունները»։

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ

hayrusgazard

Ի հակադրություն հոկտեմբերի 26-ի «Առավոտ»-ի տպագրած «Բարի ազատում» լուրի, ըստ որի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ գործադիր տնօրենը կազատվի աշխատանքից, ընկերությունից տեղեկացնում են, որ այժմ այնտեղ աշխատանքային մթնոլորտ է։

Գործադիր տնօրեն Ռ.Ադոնցի մոտ տեղի են ունենում խորհրդակցություններ, ուր քննարկվում են գազամատակարարման վերականգնման, անվտանգության ապահովման, վարձավճարների գանձման եւ այլ խնդիրներ։

Արդյունքների վերաբերյալ առաջիկայում «Առավոտ»-ին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

«Հայռուսգազարդի» ԼԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031