Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԿ ԳԻՆ՝ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 29,1999 00:00
hjd

ՀՅԴ Գերագույն մարմինը իր վարկը չգցելու մտահոգությամբ երեկ շտապ հայտարարություն արեց, թե Ազգային ժողովի վրա հարձակված զինյալ Նաիրի Հունանյանը մի քանի տարի է՝ արտաքսվել է դաշնակցության շարքերից եւ մինչ օրս որեւէ առնչություն կուսակցության հետ չի ունեցել։ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Միքայելյանը երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան փորձեց հավաստիացնել, թե ՀՅԴ-ի վարկը ամենեւին չի սասանվել։ Այս թեմայով ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանը չցանկացավ զրուցել. «Քրիստոնեական ավանդույթով այսպիսի ողբերգությունից հետո առնվազն գոնե մի՛ հարցի շուրջ մարդիկ միավորվում են»։

ԵՐԱՇԽԱՎՈՐԸ՝ ՀՀԿ-ԻՑ

andranik margaryan

Վերջին երկու օրերին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ եւ դրանց հաջորդող ժամանակահատվածում արիություն ցուցաբերեց «Միասնություն» պատգամավորական խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Ովքեր մնացել էին դահլիճում, պատմում են, որ հենց Մարգարյանն էր իր վրա վերցրել դահլիճի ներսում զինյալների հետ բանակցությունների ողջ ծանրությունը։ Միաժամանակ, երբ վտանգն արդեն ավարտված էր մյուսների համար, Անդրանիկ Մարգարյանը որպես երաշխավոր զինյալ խմբին ուղեկցեց մինչեւ ԱԱՊՎ մեկուսարան։

Հիշեցնենք, որ ընդամենը 10 օր առաջ պարոն Մարգարյանը սրտի վիրահատություն էր տարել։ Երեկ երեկոյան կապվեցինք Հանրապետական կուսակցության գրասենյակի հետ իմանալու, թե ինչպես է պարոն Մարգարյանի առողջությունը։ Պարզվեց, որ Մարգարյանը նույնիսկ բժշկի չի չիմել, այլ միայն բավարարվել է բժշկի կողմից նշանակված հաբերով։

ԽԱԲՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ

Hovik Abrahamyan

Հարավսլավիա այդպես էլ չհասած խաբված հայ շինարարների «ճակատագրի» մասին Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Առավոտի» թղթակցին ասաց. «Ժողովուրդն ինձ զանգահարել-խնդրել է, որ գումարով օգնենք՝ ետ վերադառնան։ Ես գործարար մարդկանց միջոցով 1000 դոլար գումար եմ ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մարդկանց ավտոբուսներով հետ են վերադարձրել։ Ես երկու ավտոբուսի մասին եմ տեղյակ եւ Սերժ Սարգսյանն է օգնել, որ այդ երկու ավտոբուսները Պյատիգորսկից անվճար գան։ Ամեն ինչ պետք է անենք, որ ժողովրդի գումարները հետ վերադարձնենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031