Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆ

Հոկտեմբեր 28,1999 00:00
yelcin

Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Բորիս Ելցինը. «Ցնցված ենք ահաբեկիչների բարբարոսական գործողություններով եւ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի մյուս պատգամավորների, կառավարության անդամների չարանենգ սպանությամբ: Այս դժվար պահին մեր լիակատար համերաշխությունն ենք արտահայտում հայ ժողովրդին: Ռուսաստանը հաստատում է իր վճռականությունը՝ այսուհետ եւս զարգացնելու բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում նաեւ փոխգործակցությունը այնպիսի կարեւորագույն ոլորտներում, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը: Իմ ամենախոր ցավակցություններն եմ հայտնում Ձեզ՝ պարոն Նախագահ, Հայաստանի ժողովրդին, զոհվածների ընտանիքներին, բոլոր տուժածներին ու նրանց ընտանիքներին»:

ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼ ԳՈՐ

amn despanutyun

Ազգային Ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր ցավակություններն է հղել ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը. «Ես խորապես վշտացած եմ Հայաստանի խորհրդարանի վրա այսօրվա ցնցող եւ դաժան հարձակումից: Խնդրում եմ իմ ամենախորը ցավակցություններն ուղղել զոհվածների ընտանիքներին: Երբ անցյալ ամիս Սպիտակ տանը ես հանդիպեցի վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, մենք քննարկեցինք Ձեր կարեւոր եւ առնական ջանքերը Լեռնային Ղարաբաղում արդար եւ երկարատեւ խաղաղության հասնելու եւ կառուցելու հզոր, ժողովրդավարական ու բարգավաճ Հայաստան: Համոզված եմ, որ այս գրոհը չի թուլացնի այդ նպատակներին հասնելու Ձեր վճռականությունը եւ Հայաստանի ժողովրդի աջակցությունը: Ես համամիտ եմ այդ նպատակների հետ եւ վճռական՝ օգնելու Հայաստանին իրականացնելու անցումը դեպի ժողովրդավարություն եւ ամրացնելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Կրկին խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ցավակցություններն այդ ողբերգական եւ անիմաստ դեպքերի կապակցությամբ: Նախագահ Քլինթոնը եւ Ամերիկայի ժողովուրդը կիսում են իմ զայրույթը եւ պահում ենք Ձեզ եւ Ձեր հայրենակիցներին մեր մտքերում եւ աղոթքներում»:

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Iran

Հայաստանում Իրանի դեսպանատունը այսօր տարածած հայտարարությամբ «խոր կսկիծ եւ ցավ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տխուր, անսպասելի եւ անակնկալ պատահարի առնչությամբ, որի հետեւանքով սպանվեցին Հայաստանի բարեկամ ու հարեւան երկրի, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի ու կառավարության կողմից խոր ցավակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը եւ խստորեն դատապարտում է նման բռնություններն ու ահաբեկչական գործողությունները, որոնք Հայաստանի ժողովրդից խլեցին իր սիրելի ու թանկագին զավակներին»:

Բարձրյալ Տիրոջից հանգուցյալների համար հոգու խաղաղություն, իսկ նրանց հարազատներին ու Հայաստանի վեհ ժողովրդին համբերություն ենք հայցում, ասված է հայտարարության մեջ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031