Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակագրություն

Հոկտեմբեր 28,1999 00:00

22։00. Փակված էին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների երկու հատվածները։

22։20. Տարածվեց անդրանիկ լուրն այն մասին, որ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի դիակները դուրս են բերվում ԱԺ շենքից։

23։00. Լրացուցիչ զինտեխնիկայով «լցվեց» ողջ Բաղրամյանը։ Նկատելի ավելացավ ՆԳ, ԱԱՆ ստորաբաժանումների թիվը։ Քաղաքացիները կարող էին Բաղրամյան պողոտայի դիմացի մայթեզրով անարգել շարժվել։ Հայտնի էր ԱԺ գրոհածների թիվը՝ 5։ 00։30. Դեմիրճյան փողոցի մուտքն ազատ էր։

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից այդ պահին հանդիպեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որը խուսափեց գնահատական տալ կատարվածին, չմոռանալով խորհուրդ տալ մեզ՝ նորից ընթերցել «Առավոտում» հրապարակված (չորս ամիս առաջ) իր «Կպահանջվի՞ արդյոք զինված հեղաշրջում» հրապարակումը, ուր որպես հեղաշրջման 4-րդ տարբերակ կանխատեսվել էր «մոբիլ փոքր խմբով» սցենարը։

1։15. ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դուրս գալով շենքից հայտնեց, որ գրոհայինները դեռ պահանջում են հանրապետության նախագահին։ 1։30. Ճշտվեց, որ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը եւս սպանված է։ Ըստ ականատես պատգամավորի՝ վերջինս սպանվել է ավելի ուշ, քան նախորդները՝ ընդդիմանալու ժամանակ։

2։15. Սեւ բերետավորները մտան ԱԺ տարածք։

2։20. Տարածք մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան։

3։00. ԱԺ պատգամավոր Հրանտ Ոսկանյանը դուրս գալով ԱԺ տարածքից հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են, ներսում կան նախարարներ եւ «ԱԺ ողջ կորպուսը»։ Հարցին, թե՝ իրո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը մտել է ԱԺ, նա պատասխանեց. «Ըստեղ Լեւոնը չի երեւացել»։

Դարպասներից դուրս եկավ հերթական շտապօգնության մեքենան՝ տանելով գյուղնախարար Գ. Շահբազյանին։

3։30. ԱԺ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը խորհրդարան է մտնում սննդով (ներսում գտնվողների համար)։

4։15. Հանրապետության դատախազ Ա. Հովսեփյանի մեքենան մտնավ ԱԺ։

4։20. Վարչապետի խորհրդականներ Արմեն Եղիազարյանը, Լեւոն Մկրտչյանը, նախարար Ռոլանդ Շառոյանը, փոխնախարար Իշխան Զաքարյանը բանակցեցին ԱԺ մուտքը հսկող զինվորականների հետ՝ ներս մտնելու համար։ Չթույլատրվեց։ Լրագրողներին խնդրում են հեռանալ մուտքից, մեր գործընկերներից մեկի տեսախցիկն են վերցնում։ Նույն պահին շենքում գտնվող Անդրանիկ Մարգարյանը հեռախոսով հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են՝ կապված ՀՀ նախագահի ԱԺ մտնել-չմտնելու հետ։

5։00. Ուղիղ եթեր դուրս գալու զինյալների պահանջը բավարարվեց։

ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031