Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ ԼՈՒՐԸ

Հոկտեմբեր 27,1999 00:00
garegin

Հոգեւոր հայրերն անընդհատ շեշտում են, թե Սուրբ հոգու զորությամբ կընտրվի Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Կաթողիկոսի թեկնածու, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանից «Առավոտը» փորձեց պարզել՝ Սուրբ հոգին արդեն այցելե՞լ է վերջինիս (թեպետ հայտնի է, որ տեսիլքների գծով Պարգեւ Սրբազանն է հայտնի) եւ շշնջացել է, թե ո՞վ է լինելու Վեհափառ հայրապետը. «Առաջնորդությունը Սուրբ հոգու մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր պատգամավոր կունենա, իսկ հայ եկեղեցականն այդ կոչին հետեւել է, երբ ծնրադրել է Սուրբ խորանի առջեւ եւ ձեռնադրություն է ստացել ու իր կյանքը կապել է հայ եկեղեցու հետ, այդ եկեղեցու ասպարեզում իր ծառայությունը բերելով, իր ողջ կյանքը կազմակերպելով։ … Եվ Աստված ի՞նչ ծառայության կառաջնորդի անհատին, եկեղեցականին, նա հլու-հնազանդ պետք է խոնարհվի, ինչպես Վազգեն Երջանկահիշատակ Վեհափառ հայրապետն էր ասել իր ընտրության ժամանակ. «Աստված փնտրելու ճանապարհին ես գտա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ իմ հայրենիքը, եւ խոնարհվեցի ճակատագրի առջեւ»։ Այսպես պետք է խոնարհվել Աստծո տնօրինության առջեւ եւ շարունակել ծառայությունը։ Աստված ինչ ուզի, նա կլինի»։

«ՋՈԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ԱՐԻՆ

Garegin A

Ազգային-եկեղեցական ժողովը երեկ սկսեց իր ընտրական աշխատանքները։ Երեկվա օրն, ըստ օրակարգի, կոչվում էր Պատրաստության օր։ Երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Վեհափառ Հայրապետին նվիրված սուրբ պատարագից եւ հոգեհանգստից հետո ժամը 12։00-ին սբ. Էջմիածնի նախկին մատենադարանի շենքում ճաշ տրվեց։ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներին տրվել էր գազարով ու ոլոռով աղցան («Մայրաքաղաքային») ու ինչ-որ անանուն մսային կերակուրներ։ Իսկ լրագրողներին՝ չոր ու ցամաք «բուտերբրոդներ»։

ՉՍՏԱՑՎԵՑ

vardan oskanyan

Երեկ չկայացավ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ լրագրողների հանդիպումը։ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ դրա պատճառը սոսկ ԱՄՆ պետքարտուղարի՝ ԱՊՀ գծով տեղակալ Սթրոուբ Թելբոթի, տարածաշրջան կատարած այցն է։ Այսօր Թելբոթը, Սթիվըն Սեստանովիչը կհանդիպեն ՀՀ նախագահի հետ։ Հանդիպմանը ներկա կլինի նաեւ Վ. Օսկանյանը։ Ավելացնենք՝ Թելբոթը նախատեսել էր նախ լինել Հայաստանում, նոր՝ Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի ներքին անկայուն վիճակը փոխեց նրա գրաֆիկը։

ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԸ ՀԱՀ-ՈՒՄ

Armen Darbinyan

Մոտ օրերս Հայաստանի ազգային հեռուստատեսության տնօրենի տեղակալ կնշանակվի Աշոտ Մանուկյանը, որն Արմեն Դարբինյանի կառավարության աշխատակազմի ղեկավարն էր։ Ըստ ամենայնի, Աշոտ Մանուկյանը զբաղվելու է արտաքին կապերի եւ ֆինանսական հարցերով։

ԱՆՀԱՇՏ ԽՆԱՄԻՈՒԹՅՈՒՆ

toto

Թեպետ առերեւույթ Ճաճոյանք չմասնակցեցին Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, չառաջադրելով որեւէ թեկնածու, սակայն, ըստ շշուկների, դա չխանգարեց, որպեսզի նրանք ունենան իրենց նախընտրելիներին։ Էդիկ Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Ճաճոյանց Էդոն, ըստ որոշ լուրերի, պաշտպանում էր Վարդան Բաղդասարյանի թեկնածությունը, իսկ նրա խնամին՝ փոխմարզպետ Արամ Քոչարյանը, աջակցում էր Սամվել Դարբինյանին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031