Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 27,1999 00:00
erjanik

Երեկ Վերաքննիչ դատարանում մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը վերահաստատեց, թե «Օրագրի» աշխատակիցը Արտաշես Գեղամյանի կնոջ մասին հրապարակումից առաջ դիմել էր իրեն՝ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու համար։ Եվ պրն Աբգարյանն ասել էր, որ իրեն մաքսանենգության այդ փորձի մասին զեկուցել էին։ Այսինքն, նյութը հրապարակելուց առաջ դրա հավաստիությունը ստուգելու վերաբերյալ «Մամուլի մասին» օրենքի պահանջը կատարվել է։ Թե ինչպես կգնահատի սա դատարանը՝ պարզ կդառնա նոյեմբերի 1-ին վերսկսվելիք դատաքննության ավարտից հետո։

ՎԱՏ ԼՈՒՐ

dataxazutyun

Ս/թ հոկտեմբերի 21-ին, ժ. 10.00-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ջոն Ֆարխոյանի մոտ է հրավիրվել Էջմիածնի փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։ Պետք է տեղի ունենար առերեսում Կ.Գրիգորյանի պաշտպանյալի եւ վկայի միջեւ։ Պաշտպանը սակայն չի հասցրել իր գործունեությամբ զբաղվել՝ գլխին իջած ձեռնափայտի հարվածի պատճառով (հարվածը հասցրել է այդ պահին քննիչի առանձնասենյակ մտած տուժողի ներկայացուցիչը: Հարվածից ջարդվել է ձեռնափայտը)։ Պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ դատախազության շենքում իր հետ կատարվածի առթիվ։ Հիշեցնենք, որ Կ.Գրիգորյանը ներգրավված է Ասողիկ Սրբազանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործում եւս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031