ԱԺ-ում երեկ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին «Նորմատիվային պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության մասին» օրինագիծը, որի քննարկումը դեռ չէր ավարտվել։ Բացթողումն, իհարկե, նիստը նախագահողինն էր, բայց հետաքրքիր է, որ պատգամավորներից որեւէ մեկը չէր նկատել եւ սուսուփուս սեղմեցին քվեարկության կոճակները։
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
Երկրորդ անգամն է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը հանդես է գալիս մամուլի դեմ։ Ինչո՞վ է պայմանավորված այդ վարքագիծը։ Այս հարցին պատգամավորը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ես հո չեմ ասում վարկերը լափողների մասին մի գրեք, մի քննադատեք, սակայն ես կողմ եմ, որ ազգային արժեքների նկատմամբ քարկոծումներ չլինեն»։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3:
ԱՄՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ
«Թուրան» լրատվական գործակալությանը Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Բիլ Քլինթոնը Հեյդար Ալիեւին հղած նամակում առաջարկել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան մինչեւ Ստամբուլի գագաթաժողովը եւ ընդունեն գրավյալ տարածքների ազատման եւ Ղարաբաղին կարգավիճակ տալու առաջարկները։ ԱՄՆ նախագահը նաեւ անհրաժեշտ է համարել, որ հանդիպումների հետագա փուլերում բանակցություններին մասնակցեն նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները։ Մամեդովը նաեւ հայտնել է, որ Քլինթոնը խոստացել է սատարել Ալիեւին, եթե վերջինս ընդունի այս առաջարկները։
ԱՌԱՋԻՆԸ ՀՄԱՅԱԿՆ Է
Ըստ «Առավոտ» հասած գրեթե հավաստի լուրերի, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թափուր մնացած տեղի համար «Միասնություն» դաշինքը երկու թեկնածուով հանդես չի գա։ Առաջին իսկ առաջադրման ժամանակ առաջ է քաշվելու Հմայակ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Թեպետ նրա առաջադրումը միարժեք չի ընդունվել «Միասնություն» դաշինքի շարքերում, սակայն, ըստ երեւույթին, ընդդիմությունն աջակցելու է Հմայակ Հովհաննիսյանին, որպեսզի հանկարծ, նրա թեկնածության մերժման դեպքում, նոր թեկնածուն չհայտնվի Վիկտոր Դալլաքյանի դեմքով։