Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրենք մեզ Եվրախորհրդի մեջ

Հոկտեմբեր 27,1999 10:00
exxv

«Հանրապետության 15 շիկացած կետերին, հատկապես Երեւանին (Ավան-Առինջ, Էրեբունի), Վանաձորին, Աբովյանին, Գավառին, Սիսիանին, Վաղարշապատին, Մեծամորին կցված են ՆԳ համակարգի պաշտոնատար աշխատակիցներ։ Ներգրավված են պահուստային ուժեր։ Հոկտեմբերի 21-ից ուժեղացված է աշխատանքային ռեժիմը, հոկտեմբերի 23-24-ը զորանոցային ոեժիմ է մտցված։ Պատշաճ կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման նպատակով ներգրավված են նաեւ ՆԳՆ-ի կենտրոնական ապարատի հատուկ կազմը՝ 300-ական մարդ օպերատիվ քննչական խմբից եւ քննչական ապարատից, պետանվտանգության պահեստային զորամասերը, ՆԶ զորամասերը եւ պետավտոտեսչությունը։ Ուժեղացված է կառավարական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների, նրանց կից տարածքների, հասարակական եւ պատմամշակութային օբյեկտների հսկողությունը»:

Երբ նման միջոցառումների մասին հրապարակայնորեն եւ պաշտոնապես հայտարարում է հանրապետության ՆԳ նախարարը, առաջինը միտքդ է գալիս, որ ինչ-որ արտակարգ բան է պատահել։ Ասենք՝ տարերային աղետ, կառավարական հեղաշրջում, արտակարգ իրավիճակ: Ոչ մի լուրջ բան, սակայն, չի պատահել։ Պարզապես, մեր հանրապետությունում անցած կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն էին. ընտրում էինք թաղապետին եւ ավագանիներին: Ահա՛ ռազմական դրության, կառավարական օբյեկտների, դեսպանատների եւ կարեւոր պատմամշակութային հաստատությունների պահպանման պատճառը»: «Դա ծիծաղելի չէ, դա անհրաժեշտություն է»,- պարզաբանեց իր հարցազրույցում ՆԳ նախարարը։ Ճիշտ է, ծիծաղելի չէ։

Նույնիսկ տխուր է. հավաքել ոստիկանական ողջ գունդը՝ գումարած «կագեբեշնիկներին» եւ միայն այն բանի համար, որ «ընտրություն» անունով ժողովրդավարական սովորական գործողությունն անցնի առանց էքսցեսների, որպեսզի չգողանան քվեատուփերը՝ քվեաթերթիկներով, որպեսզի թեկնածուները չջարդեն միմյանց մռութները եւ մարմնի մյուս մասերը։

Տեղական իշխանությունների նախկին ընտրությունները ժողովրդավարական շրջանի թերեւս առաջին եւ միակ ընտրություններն էին, որոնց ընթացքում նման էքսցեսներ չեն եղել։ Հնարավոր է՝ մեզ անգամ գովեն եւ վերջապես անդամագրեն Եվրախորհրդին։ Թեեւ չարժե ինքնախաբեությամբ զբաղվել. դա չի արվելու այն բանի համար, որ մենք ի վերջո դարձանք ավելի քաղաքակիրթ եւ ավելի դեմոկրատական: Ուղղակի ոստիկաններն այս անգամ շատ էին: Իսկ դա ժողովրդավարության ապահովման վատ միջոց չէ։ Եվ ամենեւին էլ, ի դեպ, ծիծաղելի չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031