Երեկ ուշ երեկոյան խմբագրություն եկավ Արաբկիրի թիվ 3/12 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Արսենյանը եւ հայտնեց, որ իր տեղամասում տեղի են ունեցել լուրջ խախտումներ։ Արձանագրությունները կազմելուց հետո, որը ստորագրել են հանձնաժողովի 12 անդամներ, հանձնաժողովի քարտուղարը՝ մի քանի անդամների հետ, ճնշում գործադրելով իր եւ մյուս անդամների վրա՝ ընտրությունների վերջնական արդյունքները փոխելու նպատակով, սկսել են ուղղումներ եւ ջնջումներ անել։ Ինքն ստիպված է եղել միլիցիայի աշխատակիցների օգնությամբ քվեաթերթիկներով լի պարկը, առանց զմռսելու հասցնել մարզային ընտրական հանձնաժողով։ Նրա կարծիքով, թեկնածու Մաթեւոս Գեւորգյանի ձայների հաշվին պարկը թեթեւացել է 360 ձայնով։
ՈՐ ՄԻ ԼԱ՜Վ ՎԵՐԱՀՍԿՎԻ
ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը, ըստ «Առավոտին» հասած լուրերի, ակտիվ գործունեություն է ծավալել իր աներորդուն Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի առողջապահության պատասխանատու նշանակելու ուղղությամբ։ Այդ պաշտոնում աներորդին վերահսկելու է իր պաշտոնյա փեսայի կողմից ծախսվող ՀԲ-ի տրամադրած 10 մլն դոլարի վարկը։
Կարդացեք նաև
ԱՐԱՄԱԶԴԸ ՏՈՒՆ Է ՇԻՆՈՒՄ, ԵՎ ՇԻՆՈՒՄ Է, ԵՎ ՔԱՆԴՈՒՄ
Կոմիտաս 16 շենքի 93 բնակարանի բնակչուհի Սվետլանա Մանթաշյանը բոլոր հիմքերն ունի բողոքելու նախկին ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանի բնակարանաշինության հետեւանքներից։ Պրն Զաքարյանը իր տունը սարքելիս հաջողացրել է քանդել իր հարեւանուհու՝ տ. Սվետլանայի շքապատշգամբը։ Երբեմնի պատգամավորն իր բնակարանի նորոգմամբ զբաղվում է հիմնականում գիշերը։
ՍԵՎՈՆ
Մի քանի օր է, ինչ մեկուսարաններից մեկում է գտնվում Նորագյուղի Ավետի որդի Սեւոն, որի մոտ հայտնաբերվել է 8 գրամ նարկոտիկ։ Ժամանակավոր կացարանում, ուր գտնվում էր Սեւոն, կարողացել էր հեռախոսակապից օգտվել, ինչի պատճառով ՆԳ իրավասու աշխատակիցը ստացել է համապատասխան տույժ։