«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը Ջավախք էր մեկնել՝ պաշտպանելու վրաց կոմունիստների առաջնորդին գալիք խորհրդարանական ընտրություններում։ Ընկեր Բադալյանի առաքելությունն անփառունակ վախճան ունեցավ՝ նա արժանացավ Ջավախքի մեր հայրենակիցների, մեղմ ասած, սառը վերաբերմունքին։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Այն հարցին ի պատասխան, թե ինչով է այժմ զբաղվում՝ Կիմ Բալայանն ասաց. «Բարձրագույն դիվանագիտությամբ»։ Լրագրողների հետաքրքրությունը շարժվեց՝ որտե՞ղ, ինչպե՞ս. «Այսինքն, առավոտից երեկո նստում եմ դիվանին եւ թերթ կարդում»։ Կիմ Բալայանը բարձրագույն դիվանագիտությամբ պատասխանեց Վազգեն Սարգսյանի մասին հարցերին։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԼԻՆԻ
«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը փոխանցել է ԼՂՀ մայրաքաղաքում առկա տպավորությունը, թե Քոչարյան-Ալիեւ հանդիպումների արդյունքը կարող է շատ անսպասելի լինել, եթե այսուհետ էլ նախագահ Արկադի Ղուկասյանը չմասնակցի դրանց. «Եվ եթե միջնորդ երկրները շահագրգռված են, որ մինչեւ Ստամբուլի գագաթնաժողովը բեկում արձանագրի, ապա պետք է դիվանագիտական ներգործությամբ Բաքվին համոզեն, որ հանդիպումներին ներկա լինի նաեւ ԼՂՀ նախագահը»։
ՄԱՐԶՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ըստ երեւույթին Վանաձորի քաղաքապետ կդառնա Սամվել Դարբինյանը, որը մարզպետ Հենրիկ Քոչինյանի հովանավորյալն է։ Ըստ նախնական արդյունքների, 13 հազար ձայն ստանալով, նա ընթանում է առաջին տեղում։ Երկրորդը՝ ավելի քան 10 հազար ձայնով, Արմեն Սարուխանյանն է, իսկ ԱԻՄ-ի, ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի եւ «Օրինաց երկրի» վանաձորյան կառույցների պաշտպանյալ Վարդան Բաղդասարյանը շուրջ 8 հազար ձայնով երրորդն է։