Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 5 ՕՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 23,1999 00:00
Roland Sharoyan

Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերի բացման առիթով երեկ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին ՌԴ մշակույթի նախարար Վ. Եգորովը, Ս. Բելզան, Վ. Թարիվերդիեւան, Վ. Լանովոյը, ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանը եւ նախարարության այլ աշխատակիցներ։ Մշակույթի օրերը լուսաբանելու էին եկել ռուս լրագրողներ (թերթերից եւ հեռուստատեսությունից)։ Նշվեց, որ 2001 թվին Ռուսաստանում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ ՌԴ մշակույթի նախարարը եւ դերասան Վ. Լանովոյը (լրագրողների հարցերից ելնելով) հպանցիկ ներկայացրին Ռուսաստանի թատրոնների եւ կինոյի վիճակը։ Ինչ խոսք, խորհրդային կարգերի փլուզումից հետո Ռուսաստանին էլ մշակութային մեծ խնդիրներ են բաժին հասել, սակայն Հայաստանի պես ու Հայաստանի չափ տխուր չէ (չնայած Ռուսաստանի չափերն ու հնարավորություններն ավելի մեծ են). առաջընթաց մշակույթի բոլոր ոլորտներում նկատելի է՝ վերաբերմունք եւ մշակույթ իսկապես գնահատողներ կան։ Ռ. Շառոյանը ասուլիսի ընթացքում շատ պասիվ էր. կարծիք կար, թե լեզվի պրոբլեմից էր։ Մի այլ կարծիք էլ կար, թե վատառողջ է։

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

harcum

ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը հարցում է անցկացրել 500 երեւանցիների մեջ։ Մասնավորապես, «եթե դուք լինեիք Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր, ում օգտին կտայիք ձեր ձայնը» հարցին պատասխանները հետեւյալն էին. 1. Արամ 1-ին, ՄԵծի տանն Կիլիկիո կաթողիկոս- 2,6% 2. Թորգոմ արք. Մանուկյան, Երուսաղեմի պատրիարք- 5,2% 3. Մեսրոպ արք. Մութաֆյան, Պոլսո պատրիարք- 0,2% 4. Գարեգին արք. Ներսիսյան, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ- 33,2% 5. Խաժակ արք. Պարսամյան, ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ- 3% 6. Ներսես արք. Պոզապալյան, Կաթողիկոսական տեղապահ- 12,2% 7. Պարգեւ արք. Մարտիրոսյան, Արցախի թեմի առաջնորդ- 11% 8. Տիրան արք. Կյուրեղյան, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ- 2,6% 9. Այլ տարբերակ- 2% 10. Ինձ համար միեւնույն է, թե ով կընտրվի- 28%։

ՈՒԽՏԻ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

kinoyi tun

 

Հոկտեմբերի 21-ին Կինոյի տանը մտավորականների հավաքը ծափահարություններով է ընդունել Ազգային միասնության ուխտի ղեկավար Ռաֆայել Համբարձումյանի այս կանխատեսումը. «Ես հայտարարում եմ այստեղ՝ իշխանությունների թելադրած ցանկացած թեկնածուն չի՛ անցնելու։ Ոչ մեկ կասկած ես չունեմ դրանում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել