Այդ հեղափոխական կուսակցությունը զարմանալի սառնասրտությամբ ընդունեց իր ամերիկյան մասնաճյուղի փաստացի ղեկավար Մուրադ Թոփալյանի ձերբակալությունը: Ոչ մի դաշնակցական չասաց, որ դա «սարքած գործ է», որ ԱՄՆ հակաժողովրդական եւ ապազգային ռեժիմը հաշվեհարդար է տեսնում ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի հետ: Ոչ ոք դուրս չեկավ ցույցի եւ չվառեց Քլինթոնի խրտվիլակը: Եվ դա ճիշտ է. այն, ինչ քեզ թույլ ես տալիս անել հայրենի պետության մեջ, երբեք չես անի մեկ այլ երկրում: Կնալեն:
Հենրիկ Քոչինյանը
Լոռվա մարզպետը լռությամբ շրջանցեց այն պնդումը, որ ինքը՝ պետական բոլոր լծակներն օգտագործելով, ակտիվորեն պաշտպանում է Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուին: ճիշտ այդպես է վարվում Կոտայքի մարզպետ Սամվել Ստեփանյանը: Այդ խանդավառությունը միանգամայն հասկանալի է: Երբ քաղաքապետը /թաղապետը, գյուղապետը/ մարզպետի մարդիկ են եւ իրենց պաշտոնով ոտից գլուխ պարտական են մարզպետին, պատկերացնո՞ւմ եք, ինչ պայծառ հեռանկարներ են բացվում տիրոջ /տերերի/ պես երկիր շինելու՝ չմոռանալով, բնականաբար, սեփական բարեկեցության մասին:
Կարդացեք նաև
Էդվարդ Ղազարյանը
Քար լռությամբ ընդունեց կրթության եւ գիտության նախարարը մեր լուրն այն մասին, որ օրենքի կոպիտ խախտմամբ բժշկական քոլեջի առաջին կուրսի շրջանավարտները մեխանիկորեն տեղափոխվեցին բժշկական համալսարանի երկրորդ կուրս: Նրա լռությունը հասկանալի է. այդ ապօրինի ուսանողների ազգանուններն են՝ Ղարիբջանյան, Շիրխանյան, Շախսուվարյան եւ այլն: Էխ, Վազգեն Զավենիչ, այդպե՞ս ենք մենք պայքարելու կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ